Առաջադրանք

shutterstock_120611212-810x540.jpg

. Յուրաքանրյուր տողում լրացրեք բաց թողած բառը (ում մասին է) և հիմնավորեք բառի
ընտրությունը:

«Չարաճճի» գտնվեցի և համացանցում որոնեցի հատվածը: Չեմ նեղսրտում, որովհետև տեսա ու կարդացի «Դպիր» ամսագրի հոդվածներից մեկը, որ հատված էր  «Բարև, երեխաներ» գրքից: Արդյունքում իմացա, որ  բոլոր կետերի փոխարեն պետք է լիներ «չարաճճի» բառը, բայց ազնիվ կգտնվեմ ու կգրեմ, թե եթե կարդայի, ապա որ հատկանիշները կգրեի և ինչու:  Продолжить чтение «Առաջադրանք»

Կարծիք հոդվածի մասին

Կարդալով «Դպիր» ամսագրից «Ամենադժվար մասնագիտությունը» հոդվածը՝ ինձ համար առանձնացրի մի քանի միտք.

  1. Ուսուցիչը չպետք է լինի վերարտադրող, այլ ստեղծող և նույն ձևով սովորեցնի աշակերտներին:
  2. դասապրոցեսը պիտի լինի աշակերտակենտրոն, այսինքն՝ անհատական մոտեցում պիտի ցուցաբերվի յուրաքանչյուր աշակերտի նկատմամբ:
  3. ուսուցիչը պիտի լինի ոչ միայն գիտելիք, այլ նաև մարդկային արժեքներ փոխանցող:
  4. ուսուցիչը պետք է անդադար զբաղվի ինքնակրթությամբ:
  5. կրթական հաստատությունում շատ կարևոր է ազնիվ, օգնող, կարեկից գորընկերներ ունենալը:

Կարել Չապեկի առակների վերլուծություն

յ

Աքաղաղ

Չի լուսանում։ Ես դեռ ազդանշան չեմ տվել։

վերլուծություն՝  Աքաղաղն, ըստ իս, նոր օրվա ավետողն է և եթե չկա նրա կանչը, ապա ինչ-որ բան այն չէ: Կարծում եմ՝ աքաղաղը խորհրդանշում է ինքնասեր, ղեկավար մարդկանց տեսակ:

Ճնճղուկ

Մեծ բան է՝ սոխա՜կ։ Մենք, ճնճղուկներս, ավելի շատ ենք։

վերլուծություն՝ խոսքը միասնականության, հավաքական ուժի մեջ է:

Продолжить чтение «Կարել Չապեկի առակների վերլուծություն»

ֆիզիկան ու քիմիան մեր կյանքում. նախագիծ

Նախագծի ժամանակահատված՝ Սեպտեմբեր ամիս
Նախագծի մասնակիցներ՝ կրթահամալիրի սովորողներ

Նպատակը՝

  • Ճանաչել  շրջապատում գտնվող ֆիզիկական և քիմիական երևույթները

Խնդիրներ՝

  • Տարբերել տարաբնույթ ֆիզիկական և քիմիական երևույթները
  • Կատարել փորձեր՝ հաստատելու համար  ֆիզիկա՞ն են,  թե՞  քիմիական
  • Գործնական աշխատանքի միջոցով ձեռք բերել տեսական գիտելիքներ

Ընթացքը՝  սովորողների հետ իրականացնում ենք տարբեր տեսակի փորձեր, որոնց արդյունքում պարզ են դառնում տվյալ երևույթը ֆիզիկական է, թե քիմիական: Օրինակ՝ մանրացնում ենք տեխնիկական աղը,  սառույցը թողնում ենք հալչի, հողի մեծ կոշտը մանրացնում ենք,
լուցկին վառում ենք:

Արդյունք՝

Ռադիո, վիդեո նյութերի ստեղծում և ֆիզիկական ու քիմիական երևույթների տարբերակոււմ

 

Ընթացքը կլուսաբանվի սովորողների բլոգներում:

Նարեկ Հակոբյան

Մարկ Հովհաննիսյան

Տիգրան Գրիգորյան

Անժելա Սիմոնյան