Ճամփորդություն դեպի Սևանի «Ժայռ» լողափ

Իմ առաջի ճամփորդությունը անցավ Սևանի «Ժայռ» լողափում։113D2F2E-5559-4E04-B388-6C09D7A91C7BՃամփորդության նախաձեռնությունը պատկանում էր մայրենի լեզվի դասավանդողներ Հռիփսինե Գալստյանին և Տաթև Աբրահամյանին։  Продолжить чтение «Ճամփորդություն դեպի Սևանի «Ժայռ» լողափ»

Սեպտեմբեր 24-28

Այրում

1.Ի՞նչ է այրումը:

  1. Հրդեհը հանգցնելու միջոցները: Տեսանյութերով կամ լուսանկարներով  նկարագրել,  թե ինչպե՞ս կարելի է հանգցնել հրդեհը:
  2. Համացանցում որոնել, գտնել և բլոգում գրել հրդեհին վերաբերող նյութ։ Սովորել։ 

Կատարված առաջադրանքը տեղադրել բլոգում

  Վառելանյութեր

Վառելանյութեր։Վառելանյութի տեսակները։

Դիտել վիդեոնյութը,թարգմանել, փորձել շարադրել միտքը մի քանի նախադասությամբ։

Տիգրան Գրիգորյան —Վառելանյութեր: Կենցաղային հրդեհներ

 

 

Նախագիծ

Նախագծի մասնակիցներ՝ Քիմիայի ընտրության խմբի սովորողներ
Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ սեպտեմբեր3-սեպտեմբեր 30
Նպատակը՝  փորձերի միջոցով քիմիայի կարևոր թեմաների վերհիշում, ուսուցում
Խնդիրները՝ Продолжить чтение «Նախագիծ»

Ռոբոտաշինության առաջնություն կրթահամալիրում

41810913_294661581353232_2142722569378201600_n

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը կազմակերպել էր 11-րդ Հայաստանյան ռոբոտաշինության առաջնությունը։ Առաջնության ընթացքում մրցեցին արգելքներ հաղթահարող և լաբիրինթոսից ելք գտնող ռոբոտները:
Մրցույթի նպատակն է ներգրավել պատանիներին ռոբոտաշինության, ավտոմատացման ու տարբեր IoT (Internet of things) սարքերի ստեղծման գործընթացներում, խրախուսել վերջիններիս, ինչպես նաև ներկայացնել   հանրությանը ոլորտի զարգացման անհրաժեշտությունն ու համաշխարհային տեխնո տենդենցներին մոտենալու ճանապարհները: Продолжить чтение «Ռոբոտաշինության առաջնություն կրթահամալիրում»

Առաջադրանքներ

Սեպտեմբեր 17-21       

Բնագիտության դասագիրքը՝ այստեղ  

Բնագիտության գրքից ուսումնասիրի՛ր թեման (էջ 6) և բլոգում պատասխանի՛ր հետևյալ հարցերին՝

  1. Ո՞ր հատկանիշներն են բնորոշ քիմիական ռեակցիաներին:

2.Ո՞ր ռեակցիաներն են անվանում քայքայման, իսկ որոնք՝ միացման:

3.պատրաստի՛ր և բլոգում տեղադրի՛ր վիդեոնյութ միացման, և քայքայման ռեակցիաների մասին:

Սեպտեմբեր 10-14

 

Երևույթներ. քիմիական և ֆիզիկական:
Թվարկի՛ր կենցաղում հանդիպող քիմիական և ֆիզիկական երևույթ:

Պատրաստի՛ր տեսադաս- օրինակ 
Քիմիական երևույթներին բնորոշ հատկություններ:

Հարցեր բնագիտության ֆլեշմոբի համար

  1. Ո՞ր պիգմենտն է գունավորում բույսերի տերևները կանաչ գույնով: Ինչու՞:
  2. Ո՞ր կենդանին կաթնասուն չէ:
    1. կրիա
    2. դելֆին
    3. հորթ
    4. կաթնասկյուռ

Продолжить чтение «Հարցեր բնագիտության ֆլեշմոբի համար»

Ուրբաթ օրը կրթահամալիրում

41365637_229220001108070_1930013051323416576_nՈՒրբաթ օրը  կրթահամալիրում ակտիվ և ուրախ անցավ: Շրջեցի, տեսա թե ինչպես են անցնում դասերը, ավելի մտերմացա մի շարք սովորողների հետ: Երկարացված օրվա ընթացքում ժամանակ հատկացրինք նաև մաքրությանը. շրջեցինք դպրոցով, մաքրեցինք աղբը:

Իմ առաջին սեպտեմբերը կրթահամալիրում

40466597_454196361768572_1926543615396413440_n

Իմ ունեցած բոլոր սեպտեմբերներից այս  մեկը տարբերվեց իր ոչ ստանդարտ, յուրահատուկ լինելով: Օրս դրական ու լուսավոր սկսվեց: Հասցրի տեսնել մի քանի ուսուցիչների  նախագծերի ընթացքը. ընկեր Հռիփսիմեի և սովորողների հետ եղանք գրադարանում, ընկեր Սեդայի, Տաթևի և մի քանի այլ դասավանդողների ու սովորողների հետ մասնակցեցինք «Что? Где? Когда?» խաղին: Ինձ շատ դուր եկավ սովորողների ինտելեկտուալ մտածողությունը: Ծանոթացա իմ ապագա սովորողների հետ, որոնք ինձ շատ դուր եկան: Տիկին Սոֆյայի հետ պլանավորեցինք ճամփորդել Բջնիի ամրոց: Գիտելիքի օրն ինձ համար յուրահատուկ էր, հետաքրքիր ու տարբերվող: