Խնդիրներ

1.Այգու ամբողջ հողակտորը 5000 հեկտար է, որը հայրը պիտի բաժաներ 3 որդիների միջև: Մեծ որդուն տվեց ամբողջի 2/5 մասը, միջնեկ որդուն՝ մնացածի 1/5-մասը: Եվ մնացը տվեց փոքր որդուն: Քանի՞ հեկտար բաժին հասավ փոքր որդուն:

2.Արամենց ուղղանկյունաձև բակը անհրաժեշտ է ցանկապատել: Ընդ որում, բակի լայնությունը 8 մ- ով պակաս է երկարությունից: Քանի՞ մետր ցանկապատ է պետք, եթե հայտնի է, որ բակի երկարությունը արտահայտվում է 12-ի եռապատիկին հավասար թվով:

Ճամփորդություն դեպի Դիլիջան-Իջևան

3E8DA618-4AF0-4F0E-9712-EB15C0FB1DCB.jpeg

Դեպի Իջևան-Դիլիջան ճամփորդությունը շատ հագեցած ու բովանդակալից անցավ: Նախ՝ այն սիրելի դարձավ, որովհետև ճամփորդեցի սովորողների հետ, որոնց դասավանդել եմ մեկ ուսումնական տարի ու որոնք ինձ անչափ սիրելի են դարձել: Երկրորդ՝ այս ճամփորդությունը ուսումնական էր: Ինձ համար բացահայտեցի իջևանին մոտ գտնվող Լուսաձոր գյուղը որ նախկինում Խավարաձոր է կոչվել:

Այստեղ իրականացրինք կրթական փոխանակում գյուղի միջնակարգ դպրոցի սովորողների հետ:Հետո լուսաձորցիների և սեբաստացիների միջև տեղի ունեցավ ընկերական ֆուտբոլային հանդիում: Իսկական ոգևորություն էր թե՚ գյուղի, թեՙ կրթահամալիրի սովորողների համար:
իսկական հրաշք էր Իջևանի քանդակների այգին, որ բազմաթիվ քանդակներով էր հարուստ: Սովորողները շրջեցին, ծանոթացան ու հիացան դրանցով:
Ճանապարհին խոսեցինք նաև Աղստև գետի էկոլոգիական խնդիրների մասին, որոնց նախապես ծանոթացել էինք:
Ճամփորդության մեկ այլ հիշարժան պահ էր այցը Հաղարծին և Գոշավանք, որտեղ հոգևոր երգերով մեր աղոթքը բարձրացրինք առ Աստված:

Հաճելի են կրթահամալիրյան ճամփորդությունները:

Ճամփորդության մյուս մանրամասները դիտեք վիդեոնյութում՝

Հունիսյան ճամբար

Ընթացքը՝  Մայիսի 27-հունիսի 7

Նախագծի մասնակիցներ՝ վեցերորդ դասարանի ճամբարականներ

Իրականացվող նախագծեր՝

https://emma89ayvazyangmail.wordpress.com/2019/05/28/%D5%BDովորող-սովորեցնող/

https://emma89ayvazyangmail.wordpress.com/2019/05/12/%d5%bb%d5%a5%d6%80%d5%b4%d5%b8%d6%81%d5%ab-%d5%a6%d5%a1%d6%80%d5%a3%d5%a1%d6%81%d5%b8%d6%82%d5%b4-%d5%b6%d5%a1%d5%ad%d5%a1%d5%a3%d5%ae%d5%a5%d6%80/

https://emma89ayvazyangmail.wordpress.com/2018/11/23/460/

https://emma89ayvazyangmail.wordpress.com/2019/01/13/%D5%A3%D5%AB%D5%B6%D5%AB/

Ճամբարի գործունեություն

  • Առավոտյան ընդհանուր պարապմունք
  • Լող
  • Բացօթյա ընթերցանություն
  • Շրջակա միջավայրի խնամքի աշխատանք/ դպրոցի ներքին բակի խնամք/
  • Կավագործություն, նկարչություն
  • Շախմատ
  • Պարտիզապուրակային  և բարեկարգման աշխատանքներ
  • Տրամաբնական և ազգային բակային խաղեր
  • Մարմնամարզություն
  • Հեծանիվ
  • Սեղանի թենիս
  • բլոգային աշխատանքներ