Ամառային ճամբար․ օր առաջին

Արևոտ օրերին ճամբարային ակտիվ գործունեությունն իսկական ուրախություն է երեխաների համար։ Ճամբարային հերթական շաբաթը Միջին դպրոցում ղեկավարելու եմ ես։ Հիմնական գործունեություններից բացի այս շաբաթվա համար նախատեսել եմ աշխատանք ջերմոցում և նախագիծ` ուղղված խաղողի և գինու դպրոցին։
Ճամբարականների թիվը թեպետ նվազել է, բայց տրամադրությունը բարձր է։ Մեզ հետաքրքիր շաբաթ է սպասվում, իսկ օրվա ակտիվը կարող եք տեսնել իմ բլոգում`

Գինու որակի որոշում

231277155

Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝

Օգոստոս Մասնակիցներ ՝ Միջին դպրոցի ճամբարականներ

Նպատակ՝ ձեռքի տակ եղած քիմիական նյութերով գինու որակի որոշում Անցկացման ընթացքը՝ Ճամբարականները ճամբարի ընթացքում ձեռքի տակ եղած քիմիական նյութերով կփորձեն որոշել գինու որակը։ Փորձի արդյունքում ստացված տվյալների հիման վրա կկարողանան ասել, թե տվյալ գինին լա՞վն է, թե ոչ, պահպանվե՞լ են արդյոք գինու ստեղծման տեխնոլոգիական փուլերի հաջորդականությունը։ Օգտագործվել են ներկանյութեր, թե ոչ։

Ակնկալվող արդյունքները` Ճամբարականները կտիրապետեն գինու որակի որոշման պարզագույն եղանակներին և կփորձեն իրենց ստացած գիտելիքները կիրառել կենցաղում։

Շուրջտարյա ջերմոց

d3bd1505-57a9-4bfc-9885-7bc2c3f1e1a7

Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ շուրջտարյա

Մասնակիցներ՝ Միջին դպրոցի ճամբարականներ

Նպատակ՝ Ջերմոցը դարձնել բույսերի շուրջտարյա պահպանման վայր

Անցկացման ընթացքը՝ 

 Ճամբարականները ,ճամբարի ընթացքում ծանոթանում են մեր ջերմոցի բույսերին, դրանց պահպանման պայմաններին` ուշադրություն դարձնելով թե տվյալ բույսը ստվերասեր է, թե` ոչ:Եթե ստվերասեր չէ, ապա այդ բույսը տեղափոխում ենք ջերմոց: Ճամբարականները անձամբ զբաղվում են տվյալ բույսերի խնամքով :

Ակնկալվող արդյունքները` Ջերմոցը վերածվելու է արևասեր բույսերի շուրջտարյա պահպանման վայրի:

Ստելլա Ղոսալմյան

Ալեքս Բալասյան

Լևոն Ավետիսյան