Դեկտեմբեր 2-6

Ստուգե՛ք ձեր գիտելիքները

1**Հետևյալ նյութերից առանձնացրեք օքսիդները ,նշեք յուրաքանչյուրի անվանումը. HNO3, Na2O, Ca(OH)2, AgNO3, BaO, HCl, CO2, Al2O3, NaHCO3, Fe(OH)2, K2SiO3, NaCl, H2SO4, MgO, NaOH, H3PO4, SO3, CaCl2, CuSO4, Al(OH)3.
1. Ո՞ր նյութերն են կոչվում օքսիդներ։
2. Ո՞րն է օքսիդացման ռեակցիան։
3. Ի՞նչ կիրառություն ունեն ձեզ ծանոթ օքսիդները։
Առաջադրանք
1. Առանձնացրե՛ք եւ առանձին սյունակներով գրե՛ք մետաղների եւ ոչմետաղ­ ների օքսիդները. H2O, Na2O, CO, CaO, Al2O3, N2O5, Fe2O3, CO2, MgO, SO2, SiO2:
2. Գրե՛ք մետաղների եւ ոչմետաղների 5 -ական օքսիդներ։

Դասարանական
Թթուներ
Բնության մեջ կան շատ թթուներ, օրինակ՝ կիտրո- նաթթու (կիտրոնի բաղադրության մեջ), խնձորաթթու (խնձորի մեջ), կաթնաթթու (թթված կաթի բաղադ- րության մեջ), քացախաթթու (առաջանում է խաղո- ղը թթվեցնելիս)։ Թթուներ կան նաեւ կենդանիների օրգանիզմերում. այսպես՝ մկանների աշխատանքի ժամանակ գոյանում է կաթնաթթու, ստամոքսահյութի բաղադրությունում առկա է աղաթթու եւ այլն։
Բնության մեջ հանդիպող թթուներից բացի՝ կան նաեւ քիմիական գործարաններում, լաբորատորիանե- րում ստացվող թթուներ։ Դրանցից են աղաթթուն (HCl), ծծմբական թթուն (H2SO4), ազոտական թթուն (HNO3), ֆոսֆորական թթուն (H3PO4)։
Ինչպես տեսնում եք, թթուների բաղադրությու- նում առկա է ջրածինը (H)։ Թթուներում կան նաեւ այլ բաղադրատարրեր, օրինակ՝ HCl–ումÁ Cl–ը, H2SO4–ումÁ SO4–ը,, HNO3–ումÁ NO3–ը,, H3PO4–ումÁ PO4–ը, որոնց ան- վանում են թթվային մացորդներ։
Այսպիսով՝ թթուները բարդ նյութեր են, որոնք կազմված են ջրածնից եւ թթվային մնացորդներից։
Ծծմբական թթուն (H2SO4) յուղանման, մածուցիկ, անհոտ նյութ է, ջրի հետ խառնելիս անջատվում է մեծ քանակությամբ ջերմություն։ Ուստի ծծմբական թթուն նոսրացնելիս հարկավոր է թթուն բարակ շիթով լցնել ջրի վրա եւ խառնել։ Հակառակը՝ ծծմբական թթվի վրա ջուր լցնելը, շատ վտանգավոր է։ Ջուրը կարող է եռալ, եւ թթվի կաթիլները կցայտեն լցնողի դեմքին։Ծծմբական թթվով են լցված ավտոմեքենաների կուտակիչները։
Աղաթթուն (HCl) սուր հոտով, անգույն հեղուկ է, շատ ուժեղ կլանում է ջրային գոլորշիները, եւ բաց անո- թով աղաթթվի վրա կարծես գոյանում է «մառախուղ»։ Դրա համար ասում են՝ աղաթթուն օդում «ծխում» է։ Այն կիրառվում է լաբորատոր պայմաններում ջրածին եւ քլոր ստանալու համար։
Ֆոսֆորական թթուն (H3PO4) անգույն, պինդ, բյու- րեղային նյութ է, լավ է լուծվում ջրում։ Կիրառվում է ֆոսֆորական պարարտանյութերի ստացման համար։
Ազոտական թթուն (HNO3) անգույն, սուր գրգռիչ հոտով հեղուկ է, օդում ծխում է։ Կիրառվում է ազոտա- կան պարարտանյութերի, ներկանյութերի, պայթուցիկ նյութերի արտադրությունում։
Իսկ ինչպե՞ս կարելի է պարզել, որ տվալ նյութը թթու է։ Դրա համար կան հատուկ նյութեր, որոնք կոչ- վում են հայտանյութեր (ինդիկատոր)։ Դրանք փոխում են իրենց գույնը թթուների միջավայրում։ Հաճախ կի- րառվող հայտանյութերից է լակմուսը, որի մանուշա- կագույն ջրային լուծույթը թթվի ազդեցությունից դառ- նում է կարմիր։
Բոլոր թթուներին բնորոշ են հետեւյալ ընդհանուր հատկությունները.
1. Թթուներն ունեն թթու համ։ Դա հայտնի է բնա-կան թթուների օրինակով՝ խակ խնձոր ուտելիս, նոսր քացախը համտեսելիս։
2. Թթուների լուծույթներում հայտանյութը փո­ խում է իր գույնը. մանուշակագույն լակմուսը դառ­ նում է կարմիր։
Թթուները ուտիչ հատկություն ունեն։ Դրանք քայքայում են մաշկը, հյուսվածքները՝ առաջացնելով քի- միական այրվածք։ Ուստի թթուների հետ հարկավոր է շատ զգույշ վարվել։ Եթե թթուն թափվել է մաշկի վրա, այն հարկավոր է շտապ լվանալ առատ ջրով, այնու- հետեւ մշակել սննդի սոդայով։

Հարցեր
1. Ի՞նչ թթուներ կան բնության մեջ։
2. Ի՞նչ բաղադրություն ունեն թթուները։
3. Ինչպե՞ս կարող եք համոզվել, որ տվյալ նյութը թթու է։

4. Ինչպե՞ս պետք է վարվել թթուների հետ։

5.

FC52F84B-265C-41B8-B446-781855B46C90

 

 

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s