Դեկտեմբերի 9-13

1.Ի՞նչ բաղադրություն ունեն թթուները։
2.Ինչպե՞ս կարող եք համոզվել, որ տվյալ նյութը թթու է։

3.Ինչպե՞ս պետք է վարվել թթուների հետ։

5.

FC52F84B-265C-41B8-B446-781855B46C90

6.Առանձնացրու օքսիդները և թթուները,նշելով տարրերի օքսիդացման աստիճանները:

HNO3, N2O5,Cl2, H2SiO3,SiO2 ,O2, Cl2, SiC, I2, Ne,  ,KCl,F2,N,BaO, P2O5, CO2
H3PO4, NaNO3

Աղեր
Աղերը բարդ նյութեր են, որոնք կազմված են մե­ տաղների ատոմներից եւ թթվային մնացորդներից։

Աղ անվանումը նշանակում է փխրուն մարմիններ, որոնք լուծվում են ջրում և այն մնում է թափանցիկ, դրանք չեն այրվում, եթե ջրում ենթարկվում են կրակի ազդեցությանը։
Աղերն անվանելիս տալիս են նրա բաղադրության մեջ մտնող մետաղի եւ թթվային մնացորդի անունը։ Օրինակ՝
NaCl — նատրիումի քլորիդ,
KNO3 — կալիումի նիտրատ,
CaSO4 — կալցիումի սուլֆատ։
Բոլոր աղերը պինդ նյութեր են, որոնց մի մասը
լուծվում է ջրում։ Դրանք բնության մեջ ամենատա- րածված անօրգանական նյութերն են:
Աղերը լայն կիրառություն ունեն կենցաղում:
Կերակրի աղը կամ նատրիումի քլորիդը անփոխա- րինելի է սննդի մեջ:
Նատրիումի կարբոնատը (Na2CO3) բոլորիս ծանոթ լվացքի սոդան է, որն օգտագործվում է նաեւ ապակու, օճառի արտադրության մեջ:

Առաջադրանք.

Հետեւյալ նյութերից առանձնացրե՛ք աղերը. CaO, MgSO4, NaCl, HNO3, KOH, H2SO4, Na2SO4։

Հիմքեր

Հիմքեր, քիմիական նյութեր, որոնք թթուների հետ առաջացնում են աղեր։ Մեծ մասամբ մետաղներիհիդրօքսիդներ են։ Ջրում դիսոցվելիս առաջացնում են հիդրօքսիլ իոններ՝ OH։ Ըստ դիսոցման աստիճանի մեծության լինում են ուժեղ, միջին և թույլ հիմքեր։ Ուժեղ հիմքեր են ալկալինները։ Չհանգած կիրը, միանա լով ջրին, առաջանում է մեկ այլ նյութ՝ հանգած կիր (Ca(OH)2), որին քիմիայում անվանում են կալցիումի հիդրօքսիդ: Կալցիումի հիդրօքսիդը բաղկացած է կալցիումից եւ OH խմբից: OH խումբն անվանում են հիդրօքսիլ խումբ:
Կան նաեւ այլ մետաղների հիդրօքսիդներ՝ հիմքեր, օրինակ՝ NaOH, KOH, Mg(OH)2, Al(OH)3։
Հիմքերն անվանվում են՝ համապատասխան մետաղի անվանն ավելացնելով հիդրօքսիդ բառը: Օրինակ՝ նատրիումի հիդրօքսիդ՝ NaOH, կալիումի հիդրօքսիդ՝ KOH, մագնեզիումի հիդրօքսիդ՝ Mg(OH)2 եւ այլն։ Ինչ- պես տեսնում եք, հիմքերի բաղադրության մեջ կարող է լինել ինչպես մեկ, այնպես էլ մեկից ավելի հիդրօքսիլ խումբ:
Այն բարդ նյութերը, որոնք կազմված են մետաղի ատոմներից եւ հիդրօքսիլ խմբից, անվանում են հիմ­ քեր կամ հիդրօքսիդներ։
Հիմքերը լինում են ջրում լուծվող եւ չլուծվող։ Ջրում լուծելի հիմքերն անվանում են ալկալիներ։
Դիտարկենք որոշ հիմքերի հատկություններ։
Նատրիումի հիդրօքսիդը (NaOH) սպիտակ, պինդ նյութ է, օդում խոնավանում է, ջրում լավ լուծվում է՝ անջատելով ջերմություն։ Դրա լուծույթը քայքայում է մաշկը, թուղթը, հյուսվածքները, որի պատճառով ստացել է կծու նատրիում անվանումը։ NaOH–ի հետ հարկավոր է շատ զգույշ վարվել։ Մաշկի վրա ընկնելիս առաջացնում է երկար ժամանակ չապաքինվող վեր- քեր։ Կիրառվում է ներկանյութերի, ապակու եւ օճառի արտադրությունում։ Գրեթե նույն հատկությունն ունի նաեւ կալիումի հիդրօքսիդը՝ KOH–ը։
Նատրիումի հիդրօքսիդ (NaOH)
Անգույն ֆենոլֆտալեինը նատրիումի հիդրօքսիդի (NaOH) լուծույթում ստանում է մորու վառ գույն:

 

 

 

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s