Քիմիական ռեակցիաները բազմաթիվ են ու բազմաբնույթ: Մի շարք ընդհանուր հատկությունների համաձայն, քիմիական ռեակցիաները հնարավոր է դասակարգել, որը բավական դյուրացնում է նրանց ուսումնասիրությունը: Ըստ սկզբնանյութերի և վերջանյութերի թվի ու բաղադրության՝ ռեակցիաները լինում են.
- միացման
- քայքայման
- տեղակալման
- փոխանակման
Միացման քիմիական ռեակցիայի ժամանակ երկու կամ ավելի նյութերից ստացվում է մեկ բարդ նյութ:Միացման ռեակցիայի ելանյութերը կարող են լինել ինչպես պարզ, այնպես ել բարդ նյութեր: Օրինակ, երկու բարդ նյութերի՝ կալցիումի օքսիդի և ջրի փոխազդեցությունից ստացվում է մեկ ավելի բարդ նյութ՝ կալցիումի հիդրօքսիդ:
Կալցիումի օքսիդի և ջրի միացման ռեակցիան Երկու պարզ նյութերի՝ ալյումինի և յոդի փոխազդեցությունից առաջանում է մեկ բարդ նյութ՝ ալյումինի յոդիդ:
Ալյումինի և յոդի միացման ռեակցիան
2Al+3J2=2AlJ
Քայքայման ռեակցիայի ժամանակ մեկ բարդ նյութի քայքայումից ստացվում են երկու կամ ավելի նյութեր: Ստացվող նյութերը կարող են լինել և՛բարդ, և՛ պարզ: Օրինակ, մեկ բարդ նյութից՝ պղնձի (II) հիդրոքսիդի քայքայումից առաջանում են երկու բարդ նյութ՝ պղնձի (II) օքսիդ և ջուր:
Պղնձի (II) հիդրոքսիդի քայքայումը Cu(OH)2=CuO+H2O
Մեկ բարդ նյութի՝ ջրի քայքայումից առաջանում են երկու պարզ նյութ՝ջրածին և թթվածին:
Ջրի քայքայումը 2H2O=2H2+O2
Տեղակալման է պարզ և բարդ նյութերի միջև ընթացող այն քիմիական ռեակցիան, որի ժամանակ պարզ նյութը կազմող ատոմները տեղակալում են բարդ նյութի բաղադրությունում առկա տարրերից որևէ մեկի ատոմները:Օրինակ, պարզ նյութ՝ ցինկի և բարդ նյութ աղաթթվի փոխազդեցությունից առաջանում են նոր պարզ նյութ՝ ջրածին և բարդ նյութ՝ ցինկի քլորիդ:
Ցինկի և աղաթթվի փոխազդեցությունը. Zn+2HCl=H2↑+ZnCl2
Փոխանակման ռեակցիաները ընթանում են 2 բարդ նյութերի միջև, որոնք փոխանակվում են իրենց ատոմներով:
CaO + 2HCI = CaCI2 + H2O