Սեղանի մակերեւույթով գլորվող գնդիկի արագության որոշումը 

Նախագծի ժամանակահատված՝ Նոյեմբեր ամիս
Նախագծի մասնակիցներ՝ 6-րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝ Սեղանի մակերեւույթով գլորվող գնդիկի արագության որոշումը

Ընթացքը.

Սեղանի վրա կավիճով գծե՛ք իրարից 25–40 սմ հեռավորությամբ երկու զուգահեռ գծեր։

Չափերիզով որոշե՛ք գծերի միջեւ հեռավորությունը։

Ձեռքով թեթեւակի հրե՛ք գնդիկը եւ վայրկենաչափով որոշե՛ք, թե որքան ժամանակում է գնդիկը անցնում գծերի միջեւ եղած հեռավորությունը։

Օգտվելով v = s/t բանաձեւից՝ ձեր ստացած տվյալներով որոշե՛ք գնդիկի
շարժման արագությունը:

Ակնկալվող արդյունքները՝ Պատրաստել վիդեոնյութ և հրապարակել բլոգներում։

Անահիտ Տիգրանյան


Դավիթ Մուրադյան

Գագիկ Ղազարյան

Оставьте комментарий