1. Նշված երեւույթներից որո՞նք են ֆիզիկական, որոնք՝ քիմիական. ա) երկաթի ժանգոտումը, բ) ջրի սառչումը, գ) բենզինի այրումը, դ) ալումինի հալումը: Բացատրե՛ք
2.
Բերե՛ք քիմիական ռեակցիայի օրինակներ, որոնց դեպքում՝ ա) ջերմություն է կլանվում, բ) ջերմություն է անջատվում, գ) լույս է անջատ վում, դ) հոտ է տարածվում:
3.
Բերված երեւույթներից ընտրե՛ք քիմիական ռեակցիաները: Ի՞նչ հատկանիշներից ելնելով կարող եք ասել, որ ընտրվածները քիմիական ռեակցիաներ են. ա) կաղամբի թթվելը, բ) սառույցի հալվելը, գ) արեւի լուսարձակելը, դ) եր կաթե ձողի ժանգոտվելը, ե) ջրի եռալը, զ) շաքարի լուծվելը ջրում:
Ես Էմմա Այվազյանն եմ: Աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: Մասնագիտությամբ քիմիկ-էկոլոգ եմ: Կրթահամալիրում դասավանդում եմ բնագիտություն, ինչպես նաև քիմիայի ընտրությամբ գործունեության խմբում: Սիրում եմ բնագիտական փորձեր կատարել, ուսումնասիրել-բացահայտել շրջակա միջավայրը: Կրթահամալիրում գլխավոր գործունեությունս եմ համարում մեր օրերում կարծես մեռնող երկու մասնագիտությունները՝ քիմիան ու կենսաբանությունը դասավանդել հնարավորինս մատչելի ձևով՝ բերելով դեպի կյանք, որպեսզի սովորողները դրանք չհասկանան որպես վերացական առարկաններ: Հուսամ՝ ստացվում է:
Смотреть все записи автора emma89ayvazyangmail