
Նախագծի մասնակիցներ` 7 -8
դասարանի սովորողներ
Նախագծի իրականացման ժամանակահատվածը ՝ Դեկտեմբեր
Նպատակը ՝ Պղինձ պարզ նյութի փոխարկվում բարդ նյութի:
Ընթացքը՝ Ինչպես գիտենք պղինձ պարզ նյութ է ,ունի կարմիր գույն : Պղնձի տաշեղներն օդում շիկացնելիս ստացվում է պղնձի օքսիդի սեւ փոշի: Պղինձ պարզ նյութը փոխարկվում է բարդ նյութի` պղնձի օքսիդի, որի վրա թթու ավելացնելիս ստացվում է աղի երկնագույն լուծույթ: Աղը նույնպես բարդ նյութ է: Աղի երկնագույն լուծույթի մեջ երկաթե մեխ ընկղմելիս կնկատենք, որ այն պատվում է կարմիր փառով, որը պղինձ պարզ նյութն է:
Արդյունքը՝ Այս փորձից հետեւում է, որ քիմիական տարրի ատոմները քիմիական փոխարկումների ընթացքում չեն անհետանում եւ ոչնչից չեն առաջանում, դրանք մի նյութից անցնում են մյուսին: