
Նախագծի իրականացման ժամանակահատվածը` հունվար
Նպատակ՝ Գիտելիքներ քիմիական ռեակցիաների տեսակները
Անցկացման ընթացքը՝ Սովորողների հետ ուսումնասիրել հետևյալ թեմաները՝
- Թվարկե՛ք քիմիական ռեակցիաների հատկանիշները: Բերե՛ք օրինակներ:
- Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ քիմիական ռեակցիաների ընթանալու համար: Թվարկե՛ք ձեզ հայտնի օրինակները:
Նպատակ`Սովորողները ձեռք են բերում գիտելիքներ նշված թեմաներով պարզագույն փորձերի միջոցով որոշել քիմիական ռեակցիայի տեսակը:
Միացման ռեակցիաներ`
Փորձ 1. Մագնեզիումի այրումը`հրավառություն
2 Mg+ O2=2MgO
Սարքավորումներ`Սպիրտայրոց, լուցկի աքցան, Ազդանյութեր`մագնեզիում, Մագնեզիումի ժապավենը աքցանով սեղմեք և այրեք սպիրտայրոցի բոցի վրա:
Քայքայման ռեակցիաներ`Մալաքիտի ջերմային քայքայումը Սարքավորումներ`Լաբորատոր կալան, փորձանոթ, սպիրտայրոց, լուցկի, գազատար խողովակ ունեցող խցան, կոլբԱզդանյութեր`Մաքաքիթի (CuOH)2CO2 կանաչ փոշի
Փորձ 2. Փորձանոթը հորիզոնական դիրքով ամրացրեք լաբորատոր կալանի թաթին: Գազատար խողովակի ծայրն իջեցրեք կրաջուր պարունակող բաժակի մեջ ու մալաքիթը տաքացրեք: Կանաչ փոշին վերածվում է սև փոշու, իսկ փորձանոթի պատերին ջրի կաթիլներ են հայտնվում: Գազատար խողովակից դուրս եկող գազը պղտորում է կրաջուրը , ինչը հաստատում է , որ քայքայումից առաջացել է նաև ածխածնի (IV) օքսիդ(CO2):
Cu2CH2O5= 2CuO+H2O+CO2
Տեղակալման ռեակցիա՝ երկաթի և պղնձի քլորիդի միջև,փոխանակման ռեակցիա
Փորձ3.
Սարքավորումներ`Լաբորատոր կալան, փորձանոթներ, մեխ, թել,լուցկի, ձագար:Ազդանյութեր` Մեխ, պղնձի(II) սուլֆատի (CuCl2) կապույտ փոշի, ջուր գդալիկով ավելացրեք մի պտղունձ պղնձի(II) քլորիդ, խառնեք ապակյա ձողիկով և ստացված կապույտ լուծույթի մեջ իջեցրեք թելով կապված մեխը: Մի առ ժամանակ հետո մեխը կարմրում է:Գրեք ռեակցիայի հավասարումը, նշեք ռեակցիայի հատկանիշները:
CuCl2+Fe=FeCl2+Cu
Փոխանակման են կոչվում այն ռեակցիաները, որոնք կատարվում են բարդ նյութերի միջև, որտեղ նրանք փոպանակվում են իրենց բաղադրիչ բաղադրիչ մասերով: Չեզոքացման են կոչվում այն ռեակցիաները, որոնք կատարվում են հիմքերի և թթուների միջև, որի արդյունքում ստացվում է աղ և ջուր:
Փորձ 4.
Չեզոքացման ռեակցիա
Անհրաժեշտ սարքեր`փորձանոթներ,շտատիվ:
Փորձանոթի մեջ լցնում ենք նատրիումի հիդրօքսիդ,վրան լցնում ենք մի քանի կաթիլ ֆենոլֆտալեին:Նշեք ստացված լուծույթի գույնը:Ձագարի միջոցով զգուշությամբ ավելացնում ենք աղաթթու մինչև լուծույթի գունազրկվելը: NaOH+HCl=NaCl+H2O