Քիմիական ռեակցիաների տեսակները

Նախագծի իրականացման ժամանակահատվածը`  հունվար

Նպատակ՝    Գիտելիքներ քիմիական ռեակցիաների տեսակները

Անցկացման ընթացքը՝ Սովորողների հետ ուսումնասիրել հետևյալ թեմաները՝

  • Թվարկե՛ք քիմիական ռեակցիաների հատկանիշները: Բերե՛ք օրինակներ:
  • Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ քիմիական ռեակցիաների ընթանալու համար: Թվարկե՛ք ձեզ հայտնի օրինակները:

Նպատակ`Սովորողները ձեռք են բերում գիտելիքներ նշված թեմաներով պարզագույն փորձերի միջոցով որոշել քիմիական ռեակցիայի տեսակը:

Միացման  ռեակցիաներ`

Փորձ 1. Մագնեզիումի այրումը`հրավառություն
2 Mg+ O2=2MgO
Սարքավորումներ`Սպիրտայրոց, լուցկի  աքցան, Ազդանյութեր`մագնեզիում, Մագնեզիումի  ժապավենը   աքցանով  սեղմեք  և  այրեք  սպիրտայրոցի  բոցի  վրա:
Քայքայման  ռեակցիաներ`Մալաքիտի  ջերմային  քայքայումը Սարքավորումներ`Լաբորատոր  կալան, փորձանոթ, սպիրտայրոց, լուցկի, գազատար  խողովակ  ունեցող  խցան, կոլբԱզդանյութեր`Մաքաքիթի (CuOH)2CO2 կանաչ  փոշի

Փորձ 2. Փորձանոթը  հորիզոնական  դիրքով  ամրացրեք  լաբորատոր  կալանի  թաթին: Գազատար  խողովակի  ծայրն  իջեցրեք  կրաջուր  պարունակող  բաժակի  մեջ  ու  մալաքիթը  տաքացրեք: Կանաչ  փոշին  վերածվում  է  սև  փոշու, իսկ  փորձանոթի  պատերին  ջրի  կաթիլներ  են  հայտնվում: Գազատար  խողովակից  դուրս  եկող  գազը  պղտորում  է  կրաջուրը , ինչը  հաստատում  է  , որ  քայքայումից  առաջացել  է  նաև  ածխածնի (IV) օքսիդ(CO2):

Cu2CH2O5= 2CuO+H2O+CO2


Տեղակալման ռեակցիա՝ երկաթի և պղնձի քլորիդի միջև,փոխանակման ռեակցիա

Փորձ3. 
Սարքավորումներ`Լաբորատոր  կալան, փորձանոթներ, մեխ, թել,լուցկի, ձագար:Ազդանյութեր` Մեխ, պղնձի(II) սուլֆատի (CuCl2) կապույտ  փոշի, ջուր գդալիկով  ավելացրեք  մի  պտղունձ  պղնձի(II) քլորիդ, խառնեք  ապակյա  ձողիկով  և  ստացված  կապույտ  լուծույթի  մեջ  իջեցրեք  թելով  կապված  մեխը: Մի  առ  ժամանակ  հետո  մեխը  կարմրում  է:Գրեք  ռեակցիայի  հավասարումը, նշեք  ռեակցիայի  հատկանիշները:
                 CuCl2+Fe=FeCl2+Cu

Փոխանակման են կոչվում այն ռեակցիաները, որոնք կատարվում են բարդ նյութերի միջև, որտեղ նրանք  փոպանակվում են իրենց բաղադրիչ  բաղադրիչ մասերով: Չեզոքացման են կոչվում այն ռեակցիաները, որոնք կատարվում են հիմքերի և թթուների միջև, որի արդյունքում ստացվում է աղ և ջուր:

Փորձ 4.

Չեզոքացման ռեակցիա

Անհրաժեշտ սարքեր`փորձանոթներ,շտատիվ:

Փորձանոթի մեջ լցնում ենք նատրիումի հիդրօքսիդ,վրան լցնում ենք մի քանի կաթիլ ֆենոլֆտալեին:Նշեք ստացված լուծույթի գույնը:Ձագարի միջոցով զգուշությամբ ավելացնում ենք աղաթթու մինչև լուծույթի գունազրկվելը:    NaOH+HCl=NaCl+H2O

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s