Հունվարյան ճամբար

Այս ճամբարի ընթացքում աշխատել եմ հետևյալ նախագծերով ՝ տարատարիք սովորողների հետ: Ուսումնասիրել ենք Քիմիական ռեակցիաների տեսակները, Մեղիր որակն ենք ստուգել, զբաղվել ենք Բույսերի խնամք շուրջտարյա նախագծով:

Անհատական աշխատաժամանակ.դեկտեմբերի 27_30

Դեկտեմբերի 27

09:00-12:00

  • Ուսումնական առաջին շրջանի հաշվետվության պատրաստում,
  • Հունվարյան ճամբարի նախագծերի ամբողջացում: 

12:00-12:30` ընդմիջում,

13:00-14:00` Ձմեռային ազգարգական փառատոնի առցանց հավաք,

14:00-15:00`  առցանց հավաք Միջին դպրոցի խմբով: 
Դեկտեմբերի 28 

10:00-12:00` դասասենյակի մաքրման աշխատանքներ ,12:00-12:30- ընդմիջում

,12:30-14:00- նախագծային մշակումներ, ամփոփումներ,

14:00՝ Մանկավարժական հավաք Քոլեջում, դասավանդողների ճամբարային Ամանոր : 

Ամփոփում

2021-2020 ուս. տարում իրականացվել է հետևյալ նախագծերը բնագիտությու և քիմիա առարկայից.

Վաղաշենում

Մարմինների փոխազդեցություն

Բնագիտական ամանորյա խնդիրներ

Սեղանի մակերեւույթով գլորվող գնդիկի արագության որոշումը  

Կերակրի սոդայի որակական անալիզ

Շրջակա միջավայրի խնամք 

Նախագծային աշխատանք

Ճանաչում ենք բույսեր

Մի քանի սովորողների ամփոփումը այստեղ՝

Սամվել Մխիթարյան

Միքայել Հովհաննիսյան

Տիգրան Բաբայանը

Սենյակային բույսերի խնամք 

Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ շուրջտարյա

Մասնակիցներ՝ Միջին դպրոցի սովորողներ, դասավանդողներ

Նպատակ՝ Սենյակային բույսերի խնամք

Խնդրիներ՝ 

  • Ձեռք բերել հմտություններ կանաչ բույսերի խնամքի, պահպանման և բազմացման վերաբերյալ
  • Միջին դպրոցի բույսերի ամենօրյա խնամք

Նախագծի ընթացքը՝

Ամենօրյա աշխատանքի ընթացքում, Միջին դպրոցի և Մարմարյա սրահի տարածքում փորձում են իրականացնել բույսերից խնամքի հետ կապված աշխատանքներ, որոնք իրեց մեջ ներառում են՝

բույսերի ջրման

դեղնած, չորացած տերևներից մաքրման

թաղարներում եղած հողի նորացման և փխրեցման

նոր բույսերով համալրման աշխատանքներ:

Բնագիտատեխնիկական ստուգատես 2022-նախագիծ: 

Կազմակերպիչ՝             Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Աջակից՝                          ՀՀ   ԿԳՄՍՆ
Պաշտոնական կայք`  hakobhakobyan.mskh.am

Նպատակը՝ ստուգատեսը կազմակերպվում է որպես ուսուցիչների, սովորողների խմբի ուսումնական նախագիծ, որի նպատակն է հանրակրթության մեջ բնագիտության, մաթեմատիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցման, սովորողների տեխնիկական ստեղծագործության կազմակերպման հեղինակային փորձի ներկայացում, ամփոփում, խրախուսում, տարածում: 

Անվանակարգերը՝

  1. Լաբորատոր նոր փորձերի նախագծեր և արդյունքներ
  2. Ինժեներատեխնիկական նախագծեր և մոդելներ
  3. Իմ ստեղծած գործիքը, հայտնի գործիքի նոր կիրառում
  4. Ուսուցողական խաղերի և ծրագրերի  կիրառություն
  5. Իմ ստեղծած ռոբոտը
  6. Բնագիտության, մաթեմատիկայի, ինֆորմատիկայի դասավանդման փորձ (մանկավարժական հոդված), մեթոդական-մանկավարժական թարգմանություն, այլոց փորձի ուսումնասիրություն-ներկայացում
  7. ՎԵԲ ծրագրավորման լեզուների կիրառում
  8. Դպրոցը՝  բնագիտական շուրջտարյա լաբորատորիա
  9. Տիեզերքի իմացումի հրճվանք աստղացուցարանում. լուսաբանող նյութերի փաթեթ
  10. Բնագիտատեխնիական բաց պարապմունքներիփաթեթ սովորող-սովորեցնող նախագծիշրջանակներում

Լաբորատոր նոր փորձերի նախագիծ և արդյունքներ: Սովորղները ներկայացնում են անհատական կամ խմբայինփորձեր, որոնք իրականացվել են տանը կամ լաբորատոր պայմաններում: Լաբորատոր փորձերի ժամանակ պետք է ներկայացվի փորձի անվտանգության կանոնների պահպանումը, լաբորատոր փորձի ընթացքը և վերջնարդյունքը: 

Իմ ստեղծած գործիքը, հայտնի գործիքի նոր կիրառում: Սովորողները ներկայացնում են տանը կամ դպրոցում իրենց կողմից ստեղծած գործիքները, որոնք կիրառելի են առօրյա կյանքում: Կրտսեր տարիքի սովորողները կարող են նաև ներկայացնել իրենց ծնողների օգնությամբ ստեղծած գործիքները: 

Ուսուցողական խաղերի և ծրագրերի կիրառություն: Այս անվանակարգում սովորողները ներկայացնում են իրենց կողմից հաճախ օգտագործվող ուսուցողական խաղերն ու ծրագրերը, որոնք օգնում են ուսումնական դպրոցեսի ընթացքում: Առավել բարձր կգնահատվեն հեղինակային խաղերն ու ծրագրերը: 

Իմ ստեղծած ռոբոտը: Այս անվանակարգում ներկայացվում են ինչպես արդեն պատրաստի ռոբոտներ, այլ նաև ռոբոտների նախագծեր: Կարող են ներկայացվել ինչպես առանձին ռոբոտների մակետներ, այնպես էլ պատրաստի ռոբոտների վրա կատարված ծրագրային նորարարությունները: 

Բնագիտության, մաթեմատիկայի, ինֆորմատիկայի դասավանդման փորձ (մանկավարժական հոդված), մեթոդական-մանկավարժական թարգմանություն, այլոց փորձի ուսումնասիրություն-ներկայացում: Այս անվանակարգում ներկայանում են բնագետ դասավանդողները՝ ամփոփելով իրենց մեկ տարվա գործունեությունը՝ շուրջտարյա իրականացրած նախագծերի ամփոփման տեսքով; Աշխատանքները ներկայացվում են մանկավարժական հոդվածի տեսքով: Այս անվանակարգում ընդունելի են նաև կատարված թարգամանությունները, որոնք, որպես ուղեցույց, օգտագործվում են ուսումնական դպրոցեսի կազմակերպման ժամանակ: 

ՎԵԲ ծրագրավորման լեզուների կիրառում:  Ներկայացվում են սովորողների կամ դասավանդողների կողմից օգտագործվող ծրագրերը, որոնց կիրառելի են տարբեր դասընթացների ժամանակ: Աշխատանքը պետք է ներառի ինչպես ծրագիրը յուրացնելու բաղադրիչ, այնպես էլ ներկայացվի տվյալ ծրագրի կիրառման արդյունավետությունը:  

Դպրոցը՝  բնագիտական շուրջտարյա լաբորատորիա: Դասավանդողները սովորողների խմբի հետ ներայացնում են աստեղծված միջավայրը, որտեղ կազմակերպվում են բնագիտության և տեխնիական ստեղծագործության դասընթացները: Կարող են ներկայացվել կրթահամալիրում գործող լաբորատորիաները, արտադրամասերը, ջերմոցները, ուսումնական ագարակը: Այս անվանակարգում կարող են ներկայացվել նաև կրթահամալիրից դուրս գործող լաբորատորիաները, թանգարանները և այլ ուսումնական միջավայրերը: 

Տիեզերքի իմացումի հրճվանք աստղացուցարանում. լուսաբանող նյութերի փաթեթ: Ստուգատեսային ճամբարի ողջ  ընթացքում գործելու են աստղացուցարանն ու օրբիտարիումը, որոնց շնորհիվ նախագծային խումբը «սովորող-սովորոցնող» նախագծի շրջանակներում կտրսեր տարիքի սովորողներին մատցվող դասերի շնորհիվ կամփոփի «Տիեզերք» նախագիծը՝ ամողջացնելով ուսումնական փաթեթները: 

Բնագիատեխնիական բաց պարապմունքների փաթեթ, սովորող-սովորեցնող նախագծի շրջանակներում: Սովորողների խումբերը ներկայացնում են իրականացված բաց դասերի փաթեթներովորտեղ ներառված են կրտսեր տարիքի սովորողների համար կազմակերպված դասերի ամփոփիչ արդյունքները: 

Բնագիտատեխնիկական ստուգատես 2022-ի առանձնահատկությունները 

1.      Ուսումնական տեխնոպարկ

2.     Բնագիտության ուսումնական միջավայրի ներկայացում ( գինու և խաղողի դպրոց, ուսումնական ագարակ, ուսումնական Արատես):

Բնագիտատեխնիկական ստուգատես 2022-ի մեկնարկըհամընկնում է կրթահամալիրում բացվող բազմաֆունկցիոնալ տեխնոպարկի գործունեության մեկնարկի հետ: Ըստ ներկայացված նախագծի՝ ուսումնական տեխնոպարկը ունենալու է աշխատանքների կապարման մի քանի բաժիններ, այդ թվում՝ նախագծման և մոդելավորման, էլեկտրոնիկայի, մասնիկաշինության, հավաքագրման և փորձարկման: 

Մոդելավորման և նախագծման բաժնում մանրամասնվում են կատարվելիք աշխատանքները՝ հստակորեն ընդգծելով յուրաքանչյուր հաջորդ բաժնի կոնկրետ աշխատանքը: Այս բաժնում մոդելներն անցնում են համակարգչային գրաֆիկական մշակում: 

Էլեկտրոնիկայի բաժնում իրականցվում է նախագծվող մոդելների էլեկտրոնային սպասարակում, այդ թվում նաև՝ մոդելներն աշխատացնող ծրագրերի ներդրում:

Մասնիկաշինության բաժնում պատրաստվում են նախագծված բոլոր մոդելները, ընդ որում՝ խտրություն չդնելով մասնիկների ստացման նյութերի հարցում: Տվյալ պարագայում կիրառելի են ինչպես փայտե, երկաթե , պլաստմասե (եռաչափ տիպչի միջոցով) և այլ նյութերից ստացվող մասնիկները:

Հավաքագրման և փորձարկման բաժնում արդեն ստացվում է վերջնական արտադրանքը, որի շնորհիվ ամփոփվում է ամողջ նախագծի արդյունքը: Բացի վերջնական արդյունքի ստացումից այս բաժնի կարևորությունը կայանում է ստացված արդյունքների վերլուծումն ու թերությունների վերացումը: 

Տեխնոպարկի գլխավոր առավելությունը արտադրության միջոցով ուսուցման կազմակերպումն է, իսկ նրա ներսում գործող բաժինների բազմազանությունը՝ գլխավոր հմայքը: Սովորողները, ըստ նախասիրության, կարող են ընդգրկվել նախանշված յուրաքանչյուր բաժնի աշխատանքներում, քանի որ տեխնոպարկը տալիս է այդ հնարավորությունը:

Քանի որ տարիների ընթացում ընդլայնվում ու բարելավում է ուսուցման միջավայրը, անհրաժեշտություն է առաջանում այդ միջավայրի նկարագրությունը բնագիտութան ուսուցման տեսանկյունից ներկայացնել: 

Այս առումով բանագիտատեխնիկական ստուգատես 2022-ի շրջանակներում կներկայացվեն ուսումնական ագարակը, կրթահամալիրի գինու դպրոցը, Արատեսի դպրական կենտրոնը: 

Ուսումնական ագարակը իր գործունեությամբ հանդիսանում է բնագիտության ուսուցման բաց լաբորատորիա, որտեղ իրականացվում են բույսերի ու կենդանիների խնամքի նախագծերը: Այս նախագծերը հանդիսանում են նախակրթարաններում և կրտսեր դպրոցներում բնագիտության ուսուցման հիմնաքարերից: 

Կրթահամալիրում գործող գինու դպրոցը արտադրությամբ ուսուցման լավագույն օրինակներից է, որտեղ իրականցվում է գինու ստացման բոլոր փուլերը, այդ թվում՝ խաղողի տեսակավորում ու մթերում, խաղողի մշակում ու թթվեցում, գինու ստացում և շշալցում: Վերջնական արտադրանքի ստացման յուրաքանչյուր փուլը ուղեկցվում է հմտությունների փոխանցմամբ ու բնագիտության գիտելիքների ձեռք բերմամբ: Գինու ստացման յուրաքանչյուր փուլ, որպես արտադրությամբ ուսուցում, կներկայացվի բնագիտատեխնիկական ստուգատես 2022-ին: 
Որպես բնագիտոթյան ուսուցման յուրահատուկ միջավայր է հանդիսանում Արատեսի դպրական կենտրոնը: Տեղանքի առանձնահատուկ բնական միջավայրը հարմար է բնագիտական ցանկացած առարկայի տեսական դասեր անց կացնելու համար: Մասնավորապես՝ աշխարահագրության պարագայում կիրառելի են ամենատարբեր առցանց քարտեզներն ու տեղորոշման ծրագրերը, տեղանքի աշխարհագրական առանձնահատկությունների ուսումնասիրությունը, կենսաբանության պարագայում տեղանքի բուսական ու կենդանական աշխարհի փոփոխությունների ու առաձնահատկությունների ուսումնասիրությունն ու դիտարկումը, ֆիզիկայի ու քիմիայի պարագայում՝ տեղանքին բնորոշ ֆիզիկական ու քիմիական երևույթների ու առանձնահատկություների ուսումնասիրությունը (օր.՝, մթնոլորտային ճնշման փոփոխություն, նյութերի մաքրության փոփոխություն և այլն):   

Ստուգատեսի ժամանակացույց  հունվարի 10-30

Հայտերի ընդունում, բաց դասերի անց կացում, հապարակումներ կրթահամալիրի կայքում ու ենթակայքերում, հոդվածների հրապարակում:  
 

Կերակրի սդայի որակական անալիզ

Նախագծի մասնակիցներ` 7 -8

դասարանի սովորողներ

Նախագծի իրականացման ժամանակահատվածը ՝ շուրջտարյա

Նպատակը ՝Կերակրի սոդայի որակական անալիզ

Ընթացքը ՝Սովորողները փորձում են որոշել ,խոհանոցում շատ կիրառական կերակրի սոդայի որակը:Փորձում են հասկանալ կերակրի սոդան թարմ է :Պիտանլիության ժամկետ մեջ է ,թ՞ե ոչ:Քանի որ կենցաղում կիրառելիս այն պետք է շատ թարմ լինի:Այդ նպատակով իրականացնեւմ ենք մի քանի պարզագույն փորձեր հասկանալու համար սոդայի որակը:

Փորձ 1.կերակրի սոդային ավելացնել քացախաթթու:Եթե տեղի ունեցավ բուռն ռեակցիա .ապա սոդան թարմ է:(ստացված լուծույթը օգտագործել մետաղական մակերես մաքրելու համար)

Փորձ 2.սոդան լուծել տաք ջրի մեջ. 1:1 հարաբերությամբ լուծույթին ավելացնել քացախաթթու:Պետք է նկատվի փրփրագոյացման ռեացիա:Եթե տեղի ունեցավ փրփրագոյացման ՝ ապա սոդան գտնվում է ակտիվ վիճակում: 

Փորձ 3. լուծելիության հետազոտում.Թարմ սոդան պետք է լուծվի ջրում շատ արագ ու առաջացնի թափանցիկ լուծույթ:Այդ նպատաով վերցնել 1թեյի գդալ սոդան լուծել 250 մլ ջրում:Պետք առաջանա թափանցիկ լուծույթ:

Արդյունքները.Փորձը տեսագրել և տեղադրել բլոգում:

Սեղանի մակերեւույթով գլորվող գնդիկի արագության որոշումը 

Նախագծի ժամանակահատված՝ Նոյեմբեր ամիս
Նախագծի մասնակիցներ՝ 6-րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝ Սեղանի մակերեւույթով գլորվող գնդիկի արագության որոշումը

Ընթացքը.

Սեղանի վրա կավիճով գծե՛ք իրարից 25–40 սմ հեռավորությամբ երկու զուգահեռ գծեր։

Չափերիզով որոշե՛ք գծերի միջեւ հեռավորությունը։

Ձեռքով թեթեւակի հրե՛ք գնդիկը եւ վայրկենաչափով որոշե՛ք, թե որքան ժամանակում է գնդիկը անցնում գծերի միջեւ եղած հեռավորությունը։

Օգտվելով v = s/t բանաձեւից՝ ձեր ստացած տվյալներով որոշե՛ք գնդիկի
շարժման արագությունը:

Ակնկալվող արդյունքները՝ Պատրաստել վիդեոնյութ և հրապարակել բլոգներում։

Անահիտ Տիգրանյան


Դավիթ Մուրադյան

Գագիկ Ղազարյան

Մանրացում, լուծում, գոլորշացում

Մանրացում, լուծում, գոլորշացում են դիտարկում վեցերորդ դասարանի սովորողները:

Նարե Արղունթյան

Տիգրան Բաբայան

Կարեն Ասլանյան

Ռուզան Ղուկասյան

Անի Եիսաողլի

Էմմա Ազարումյան

https://youtube.com/shorts/Xztv8dYnLq0?feature=share

Մարկ Բուդաղյանը

Խառնուրդների բաժանում

Նախագծի ժամանակահատված՝Հոկտեմբեր ամիս
Նախագծի մասնակիցներ՝ կրթահամալիրի սովորողներ

Նպատակը՝ Նյութերի մաքրում

Նախագծի ընթացքը՝

Շոգիացում
Հեղուկ համասեռ խառնուրդից (մասնավորապես՝ լուծույթից) նյութերը բաժանելու նպատակով այն շոգիացնում ենք:
Փորձ 3.
Ջրի մեջ շաքար լուծենք: Կստացվի համասեռ խառնուրդ, որը պարզեցմամբ կամ ֆիլտրմամբ բաժանել չենք կարող: Այս դեպքում օգտվում ենք խառնուրդի բաժանման շոգիացման եղանակից (նկ. 1.27):
Ջուրը գոլորշիանում է (շոգեհանումը ջրի մասնակի գոլորշիացումն է): Ստացվում է ավելի խիտ լուծույթ, որը սառեցնելիս նյութն անջատվում է բյուրեղների տեսքով:

Փորձ 2

Բաժանիչ ձագարով հեղուկ-հեղուկ անհամասեռ խառնուրդի բաժանումը

Եթե խառնուրդը բաղկացած է տարբեր խտություններով ու միմյանց մեջ չլուծվող հեղուկներից (օրինակ՝ ջուր եւ բուսական յուղ, ջուր եւ բենզին), ապա խառնուրդը լցնում ենք բաժանիչ ձագարի մեջ (նկ. 1.26): Թեթեւ հեղուկը բարձրանում է վերեւ: Բաժանիչ ձագարի տակ բաժակ ենք դնում ու փականը բացում: Ծանր հեղուկը բաժակի մեջ է լցվում, եւ հենց բաժանման սահմանը հասնում է փականի անցքին, այն փակում ենք: