Рубрика: Իմ մասին
Վերապատրաստում. օր առաջին
Այսօր առաջին օրն էր, որ վերապատրաստվում էի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: Վերապատրաստող Գոհար Բալջյանի օգնությամբ այսօր մեզ համար բացեցինք բլոգներ, սկսեցինք տեղադրել նյութեր, գրել մեր մասին և ծանոթացանք wordpress-ից օգտվելու մի քանի մոտեցումների: Օրվա ընթացքում կրթահամալիրի ուսուցիչների հետ մասնակցեցինք նաև սեմինարի, որտեղ դասավանդողներից մեկը ներկայցրեց տարբեր նախագծեր, և զրուցեցինք բնապահպանական թեմաներով: Օրը կրթահամալիրում ավարտեցինք ընդհանուր ժողովով, որտեղ առաջին անգամ լսեցի կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանին: