Մեղրի որակական անալիզ

Նախագծի իրականացման ժամանակահատվածը`  հունվար

Նպատակ՝    Գիտելիքներ մեղրի մասին

Անցկացման ընթացքը՝ Սովորողների հետ ուսումնասիրել հետևյալ թեմաները՝

Մեղրի կիրառման պատմություն

Մարդու օրգանիզմի վրա մեղրի թողած ազդեցությունների քննարկում

Մեղրի քիմիական կազմը

Մեղրի որակական և քանակական անալիզ

Նպատակ`Սովորողները ձեռք են բերում գիտելիքներ նշված թեմաներով և փորձում են պարզագույն մեթոներով որոշել մեղրի որակը։

Ամփոփում՝

Որպես նախագծային աշխատանքի ամփոփում սովորողները կներկայացնեն 6 փորձեր, որոնց միջոցով կորոշենք մեղրի որակը.


Ծրագիր:Բնագիտություն 6-րդ դասարան:

Դասընթացի հիմնական խնդիրը է․
սովորողներին բնության ուսումնասիրության գիտական մեթոդներին ծանոթացնելն է:
Պարզ փորձերի միջոցով սովորողը կենտրոնացնում է իր ուշադրությունը այս կամ այն
երևույթի վրա, զարգանում է նրա աշխատասիրությունը, տրամաբանությունը,
համառությունը, հետևողականությունը, ինքնուրույնությունը, վերլուծելու,
համագործակցային ունակությունները, ինքնուրույն «հայտնագործություններ»
կատարելու ձգտումը: Փորձերը կատարվում են լաբորատոր սարքերով,
անհրաժեշտության դեպքում ինքնուրույն սարքեր են պատրաստվում:
Սովորողը ըստ իր ընդունակությունների զարգացնում է իր կարողությունները և
հմտությունները:
Սովորողը ծանոթանում է նաև բնապահպանական խնդիրների, շրջակա
միջավայրի պահպանման անհրաժեշտության, մարդ-բնություն փոխհարաբերության,
էներգիայի և ռեսուրսների խնայողաբար օգտագործման հետ:
Բնագիտությունը փոխկապակցվում է մայրենի և օտար լեզուների,
մաթեմատիկայի, կերպարվեստի, դիզայնի, ֆիզկուլտուրայի, թատրոնի, երաժշտության
հետ:

6-րդ դասարանն ավարտող սովորողը պետք է կարողանա.
1. դիտել և նկարագրել երևույթը,
2. տարբերել երևույթի կարևոր և երկրորդական (պատահական) կողմերը,
3. երևույթի վերաբերյալ կատարել հարցադրումներ,
4. պարզագույն երևույթների դիտումների արդյունքների բացատրության
համար ինքնուրույն հիպոթեզներ առաջադրել,
5. հիմնական ֆիզիկական մեծությունները (երկարություն, մակերես, ծավալ, զանգված, ժամանակ, ջերմաստիճան և այլն) չափել, իմանալ դրանց չափման
միավորները և նրանց միջև եղած կապերը,
6. փորձի արդյունքներն իր գիտելիքների և կարողությունների սահմանում
ներկայացնել

ՈՒնենա՝

1. նախնական պատկերացումներ ֆիզիկական մեծությունների վերաբերյալ,
2. փորձեր կատարելու պարզագույն հմտություններ,
3. երևույթը նկարագրող մեծությունների միջև կախվածությունը փաստելու
հմտություններ
4.փորձերից համապատասխան եզրակացություններ անելու հմտություններ
5.Պատկերացում կազմի Երկիր մոլորակի ձևավորման փուլերի մասին
6. Պատկերացում կազմի աշխարհի ֆիզիկական քարտեզի մասին՝ կարողանա վերտուալ ճանապարհորդել ցամաքից-ցամաք, երկրից-երկիր և այլն
7.Տարին 3-4 նախագիծ ներկայացնի՝ անհատական կամ խմբային:
Թվարկված հմտությունների և գիտելիքների ձևավորումը բնագիտական
կրթության առանցքային խնդիրներն են: Բայց դրանց սկիզբը դրվում է հենց
բնագիտության դասավանդման ընթացքում:
2. Ուսումնական միջավայր.
Քանի որ բնագիտությունը հիմնականում ուսումնասիրվում է փորձերի միջոցով,
անհրաժեշտ է.
• կահավորված լաբորատորիա, որտեղ սովորողները կկարողանան
ինքնուրույն փորձեր կատարել,

• բնագիտական և գիտահանրամատչելի գրականություն:
Ուսումնական միջավայր է ջերմոցը, բակը, բնությունը:
: Թեման ուսումնասիրում ենք նախագծի տեսքով, որը էլ ավելի է թույլ տալիս ընդլանելու սովորողների մտահորիզոնը, ստեղծագործելու ունակությունը, ինչպես նաև ավելի լայն շերտերով ուսումնասիրել տվյալ թեմաները դասագրքի վերնագրերից դուրս: Բացի ներքոհիշյալ նախագծային թեմաներից կարող են լինել նախագծեր, որոնք առաջ կքաշվեն ըստ սովորողների հետքրքության,հաշվի առնելով սովորողների հետաքրքրությունը: Դրանք կարելի է նախատեսել կիսամյակում՝ 1-2 նախագիծ:


Նյութերի փոխակերպումը
Մարմինների շարժումը և փոխազդեցությունը
Ջերմային, էլեկտրական և մագնիսական երևույթներ
Էներգիան բնության մեջ
Կենդանի օրգանիզմների կառուցվածքը և հատկությունները
Օրգանիզմների կենսագործունեությունը
Օրգանիզմ և միջավայր
Մարդու առողջությունը
ՀՀ արդի բնապահպանական խնդիրները՝ նախագծի տեսքով
Մարցամաքի և օվկիանոսների աշխարհագարություն

  • 4. Սովորողի ուսումնական գործունեության ձևերը. դրանց հիմնական
    բովանդակությունը, կազմակերպումը
    Ծրագիրը հիմնվում է դիտարկումների, փորձերի, հետազոտությունների,
    ինքնուրույն ուսումնասիրությունների, եզրահանգումների, նոր խնդիրների
    առաջադրման վրա: Սովորողը ուսուցչի օգնությամբ կամ առանց նրա, յուրացնում է
    տեսական նյութերը՝ օգտագործելով ՏՀՏ միջոցներ, կատարում է գործնական
    աշխատանքներ, որոնք ձևակերպում է էլեկտրոնային եղանակով, մասնակցում է
    ուսումնական ճամփորդություններին: Դասերը ավելի բովանդակալից դարձնելու
    նպատակով ուսումնառությունը ուղեկցվում է համապատասխան թեմաների
    կինոդիտումներով, թանգարաններ և ցուցահանդեսներ այցելելով:
    Հիմնական գործունեությունը սովորողը իրականացնում է դասի ժամանակ:
    Կիսատ մնացած աշխատանքը նա ավարտում է տանը: Տանը սովորողը զբաղվում
    է ինքնակրթությամբ, կատարում է հանձնարարված առաջադրանքը, կարդում է
    գիտահանրամատչելի գրականություն:
    Անհատապես կամ փոքր խմբով սովորողը կատարում է հետազոտական աշխատանք,
    մասնակցում է օլիմպադաներին, տարբեր մրցույթների:
    Հատուկ կարիքներով սովորողները, ըստ իրենց կարիքի, ներառվում են խմբային
    աշխատանքների մեջ:
  • Գնահատումը
    Սովորողները գնահատվում են ըստ իրենց կատարած աշխատանքի: Յուրաքանչյուր
    թեմա ամփոփելիս ներկայացնում են թեմային վերաբերող աշխատանք էլեկտրոնային
    եղանակով կամ տրվում է թեստային աշխատանք:
    Կարևորվում  ,Խրախուսվում է ուսումնա-հասարակական նախագծերի
    մասնակցությունը և գիտելիքների գործնական կիրառությունը: Կիսամյակի ընթացքում
    ստեղծվում է սովորողի անհատական թղթապանակը, որտեղ ամփոփվում է կատարած
    աշխատանքները: Սովորողի թղթապանակը հենց իրենց բլոգում առանձնացրած բնագիտություն բաժինն է: Տարեկան գնահատումը կատարվում է կիսամյակային
    գնահատականների և ստուգարքային աշխատանքի՝ էլեկտրոնային բնագիտական գիրք
    ստեղծելու հիման վրա, նախագծերին մասնակցությունը 

Ջրածնի վերականգնող հատկությունը

Ջրածնի փոխազդեցությունը պղնձի(II)օքսիդի հետ (ջրածնի վերականգնող) հատկությունը այսօր ուսումնասիրեցին 8-3 դասարանի սովորողները:Փորձի ընթացքի մասին տեսանյութը այստեղ.

Սվետլաննա Համբարձումյան

Ջրի թորման սարք

Այսօր միջին դպրոցի քիմիայի լաբորատորիայում փորձարկեցինք մեր ջրի թորման սարքը։ Մինչ այդ լաբորատորիայում չկար նման սարք և հաճախ լաբորատոր փորձերի համար անհրաժեշտ էր լինում թորած ջուր, որը կա՛մ գնում էինք դեղատնից, կա՛մ փոխարինում էինք ծորակի ջրով:Ընկեր Հայկազի և մեր ջանքերով սարքը այսօր վերջապես փորձարկեցինք: Ստացանք թորած ջրի մեր առաջին նմուշը և համոզվելու համար, որ սարքը նորմալ է աշխատում, չափեցինք ջրի դիմադրությունը:Արդյունքը գոհացնող էր:

Բույսեր ծաղկանոցների ստեղծում

Բույսերը (լատ.՝ Plantae կամ լատ.՝ Vegetabilia) Բազմաբջիջ օրգանիզմների հիմնական խմբերից մեկն է, որը ներառում է իր մեջ մամուռներ, պտերանմաններ, ծաղկավոր բույսեր, մերկասերմեր, ձիաձետներ, գետնամուշկեր։

Продолжить чтение «Բույսեր ծաղկանոցների ստեղծում»