Քիմիական ռեակցիաների տեսակները

Նախագծի իրականացման ժամանակահատվածը`  հունվար

Նպատակ՝    Գիտելիքներ քիմիական ռեակցիաների տեսակները

Անցկացման ընթացքը՝ Սովորողների հետ ուսումնասիրել հետևյալ թեմաները՝

  • Թվարկե՛ք քիմիական ռեակցիաների հատկանիշները: Բերե՛ք օրինակներ:
  • Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ քիմիական ռեակցիաների ընթանալու համար: Թվարկե՛ք ձեզ հայտնի օրինակները:

Նպատակ`Սովորողները ձեռք են բերում գիտելիքներ նշված թեմաներով պարզագույն փորձերի միջոցով որոշել քիմիական ռեակցիայի տեսակը:

Միացման  ռեակցիաներ`

Փորձ 1. Մագնեզիումի այրումը`հրավառություն
2 Mg+ O2=2MgO
Սարքավորումներ`Սպիրտայրոց, լուցկի  աքցան, Ազդանյութեր`մագնեզիում, Մագնեզիումի  ժապավենը   աքցանով  սեղմեք  և  այրեք  սպիրտայրոցի  բոցի  վրա:
Քայքայման  ռեակցիաներ`Մալաքիտի  ջերմային  քայքայումը Սարքավորումներ`Լաբորատոր  կալան, փորձանոթ, սպիրտայրոց, լուցկի, գազատար  խողովակ  ունեցող  խցան, կոլբԱզդանյութեր`Մաքաքիթի (CuOH)2CO2 կանաչ  փոշի

Փորձ 2. Փորձանոթը  հորիզոնական  դիրքով  ամրացրեք  լաբորատոր  կալանի  թաթին: Գազատար  խողովակի  ծայրն  իջեցրեք  կրաջուր  պարունակող  բաժակի  մեջ  ու  մալաքիթը  տաքացրեք: Կանաչ  փոշին  վերածվում  է  սև  փոշու, իսկ  փորձանոթի  պատերին  ջրի  կաթիլներ  են  հայտնվում: Գազատար  խողովակից  դուրս  եկող  գազը  պղտորում  է  կրաջուրը , ինչը  հաստատում  է  , որ  քայքայումից  առաջացել  է  նաև  ածխածնի (IV) օքսիդ(CO2):

Cu2CH2O5= 2CuO+H2O+CO2


Տեղակալման ռեակցիա՝ երկաթի և պղնձի քլորիդի միջև,փոխանակման ռեակցիա

Փորձ3. 
Սարքավորումներ`Լաբորատոր  կալան, փորձանոթներ, մեխ, թել,լուցկի, ձագար:Ազդանյութեր` Մեխ, պղնձի(II) սուլֆատի (CuCl2) կապույտ  փոշի, ջուր գդալիկով  ավելացրեք  մի  պտղունձ  պղնձի(II) քլորիդ, խառնեք  ապակյա  ձողիկով  և  ստացված  կապույտ  լուծույթի  մեջ  իջեցրեք  թելով  կապված  մեխը: Մի  առ  ժամանակ  հետո  մեխը  կարմրում  է:Գրեք  ռեակցիայի  հավասարումը, նշեք  ռեակցիայի  հատկանիշները:
                 CuCl2+Fe=FeCl2+Cu

Փոխանակման են կոչվում այն ռեակցիաները, որոնք կատարվում են բարդ նյութերի միջև, որտեղ նրանք  փոպանակվում են իրենց բաղադրիչ  բաղադրիչ մասերով: Չեզոքացման են կոչվում այն ռեակցիաները, որոնք կատարվում են հիմքերի և թթուների միջև, որի արդյունքում ստացվում է աղ և ջուր:

Փորձ 4.

Չեզոքացման ռեակցիա

Անհրաժեշտ սարքեր`փորձանոթներ,շտատիվ:

Փորձանոթի մեջ լցնում ենք նատրիումի հիդրօքսիդ,վրան լցնում ենք մի քանի կաթիլ ֆենոլֆտալեին:Նշեք ստացված լուծույթի գույնը:Ձագարի միջոցով զգուշությամբ ավելացնում ենք աղաթթու մինչև լուծույթի գունազրկվելը:    NaOH+HCl=NaCl+H2O

Բնագիտատեխնիկական ստուգատես  

Բնագիտատեխնիակական ստուգատես ընթացքում նախատեսում եմ իրականացնել հետևյալ նախագծերը՝

Գինու որակի հսկողություն
Մեղրի որակական անալիզ

Կոսմետիկ միջոցների արտադրություն

Կերակրի սոդայի որակական անալիզ

Մեղրի որակական անալիզ

Նախագծի իրականացման ժամանակահատվածը`  հունվար

Նպատակ՝    Գիտելիքներ մեղրի մասին

Անցկացման ընթացքը՝ Սովորողների հետ ուսումնասիրել հետևյալ թեմաները՝

Մեղրի կիրառման պատմություն

Մարդու օրգանիզմի վրա մեղրի թողած ազդեցությունների քննարկում

Մեղրի քիմիական կազմը

Մեղրի որակական և քանակական անալիզ

Նպատակ`Սովորողները ձեռք են բերում գիտելիքներ նշված թեմաներով և փորձում են պարզագույն մեթոներով որոշել մեղրի որակը։

Ամփոփում՝

Որպես նախագծային աշխատանքի ամփոփում սովորողները կներկայացնեն 6 փորձեր, որոնց միջոցով կորոշենք մեղրի որակը.


Գինու թթվեցում

74211F2A-2721-4BEF-B949-71767B4546D1Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ հունվար

Մասնակիցներ՝ Միջին դպրոցի 8  դասարանի սովորողներ

Նպատակ՝   Թթվեցման պրոցեսի ուսումնասիրում,առաջացած նոր նյութերի դիտարկում(թվարկել ֆիզիկական հատկությունները):

Փորձի ընթացք.

Թթված  գինու  50 մլ  (սուրճի բաժակի չափ) լցրեք   թեյի բաժակի  մեջ և ավելացրեք 5 գ (կես թեյի գդալ ) խմելու սոդա (NaHCO3) ` թշշոցով  անջատվում է ածխաթթու գազը։

Երբ  գինին թթվում է  առաջանում է օրգանական թթու ,որը  ըստ զանգվածի պարունակում է 40% ածխածին . 6.67% ջրածին  և  53.33% թթվածին ։Դուրս բեր բանաձևը:Ինչպիսի՞  երևույթ  է  գինու  թթվելը` ֆիզիկակա՞ն. թե՞  քիմիական. պատասխանը հիմնավորեք։ Առաջադրանք 2. Ո՞ր  թթուն  է առաջանում  գինին թթվելիս. և ո՞րն է նրա բանաձևը…                       Գրեք Ձեր կողմից կատարված փորձի ռեակցիայի հավասարումը (նշել ռեակցիայի տեսակը) և նշեք առաջացած նյութերից մեկի մասին հետևյալ տեղեկությունը.

տարրերի զանգվածների

զանգվածային բաժինները

հարաբերական մոլեկուլային  զանգվածը

մեկ մոլեկուլի բացարձակ զանգվածը:

Փորձը նկարեք և տեղադրեք Ձեր բլոգում

Բնագիտական ամանորյա խնդիրներ

Նախագծի մասնակիցներ` 6 -րդ 

դասարանի սովորողներ

Նախագծի իրականացման ժամանակահատվածը ՝ Դեկտեմբեր

Նպատակը ՝ Բնագիտական խնդիրների կազմում և լուծումների առաջարկում

Ընթացքը՝ Սովորողները բաժանվում են խմբերի, ընտրում են թեմա, որ ուսումնասիրել են բնագիտության դասի շրջանակներում, առաջարկում են բնագիտական խնդիրներ՝

Ֆիզիկական և քիմիական երևույթների

Քիմիական ռեակցիային բնորոշ հատկանիշնների

Մեխանիկական շարժման

Մեխանիկական աշխատանքի

Դեֆորմացիայի

Ջերմաչափերի, ջերմային երևոյթների

Վառելանյութեր թեմաներուվ:

Արդյունքը՝ Սովորողները կվերհիշեն և ավելի խորքային կպատկերացնեն իրենց անցածը:

Նախագիծ կատարել են՝

Անահիտ Տիգրանյանը և Մալենա Սահայանը

Դավիթ Մուրադյանը

Արեգ Հարությունյան

Արման Աբրահամյան

Մերի Ներսիսյան

Իրականացված նախագծի օրինակ:

Արտադրությամբ ուսուցում.Կոսմետիր միջոցներ


Նախագծի մասնակիցներ` 7 -րդ դասարանի սովորողներ

Նախագծի իրականացման ժամանակահատվածը ՝Նոյեմբեր 

Նպատակը՝
Դեմքի և մարմնի քսուքների պատրաստում

Ընթացքը՝ Սովորողները ծանոթանում են քսուքների պատրաստման տեխնոլոգիաներին, տեղեկություններ են հավաքում հետևյալի վերաբերյալ՝
.անհրաժեշտ նյութեր
.նյութերի չափաքանակներ
.կիրառման եղանակներ
.քսուքների պատրաստման ընթացքը


Արված աշխտանքների արդյունքը՝

Սովորողների հետ ստանում ենք տարատեսակ քսուքներ, որոնք լցնելու ենք ինքնաշեն տարաներում և վաճառենք Սեբաստացու օրերին: Ստացված գումարը կօգտագործենք որպես հանգանակություն:
Փորձի ընթացքը սովորողների կողմից կնկարահանվի և կհրապարակվի բլոգներում:

Ծանրության ուժը 









Նախագծի մասնակիցներ` 6 -րդ

դասարանի սովորողներ

Նախագծի իրականացման ժամանակահատվածը ՝ Դեկտեմբեր

Նպատակը ՝ Ծանրության ուժի որոշում

Ընթացքը՝

Ուժաչափի օգնությամբ որոշել չորսուի վրա ազդող ծանրության ուժը։

  1. Սեղանի եզրից չորսուն զգուշությամբ այնպե՛ս հրեք, որ այն ընկնի սեղանից։ 3. Չափել սեղանի բարձրությունը, որը հավասար է չորսուի անցած ճանա­
    պարհին։
  2. Օգտվելով A = F · S բանաձեւից՝ հաշվել , թե ինչ աշխատանք է կատարել
    ծանրության ուժը։ Արդյունք՝

Պարզ ու բարդ նյութեր ուսումնասիրում

Նախագծի մասնակիցներ` 7 -8

դասարանի սովորողներ

Նախագծի իրականացման ժամանակահատվածը ՝ Դեկտեմբեր

Նպատակը ՝ Պղինձ պարզ նյութի փոխարկվում բարդ նյութի:

Ընթացքը՝ Ինչպես գիտենք պղինձ պարզ նյութ է ,ունի կարմիր գույն : Պղնձի տաշեղներն օդում շիկացնելիս ստացվում է պղնձի օքսիդի սեւ փոշի: Պղինձ պարզ նյութը փոխարկվում է բարդ նյութի` պղնձի օքսիդի, որի վրա թթու ավելացնելիս ստացվում է աղի երկնագույն լուծույթ: Աղը նույնպես բարդ նյութ է: Աղի երկնագույն լուծույթի մեջ երկաթե մեխ ընկղմելիս կնկատենք, որ այն պատվում է կարմիր փառով, որը պղինձ պարզ նյութն է:

Արդյունքը՝ Այս փորձից հետեւում է, որ քիմիական տարրի ատոմները քիմիական փոխարկումների ընթացքում չեն անհետանում եւ ոչնչից չեն առաջանում, դրանք մի նյութից անցնում են մյուսին:

Մարմինների փոխազդեցություն

Մարմինների փոխազդեցություն

Նախագիծ

  1. Ի՞նչ է նշանակում «Մարմինները փոխազդում են» արտահայտությունը:
    «Մարմինները փոխազդում են» արտահայտությունը նշանակում է, որ մի մարմնի վրա ազդում է մեկ այլ մարմին։
  2. Ո՞ր մարմիններն են փոխազդում.
    1) դուռը հրելիս-ձեռքը և դուռը, 2) ծանրաձողը բարձրացնելիս-ծանրաձողը և ձեռքերը, 3) քայլելիս-ոտքերը և մարմինը:
  3. Ներկայացրե՛ք հեռավորության վրա փոխազդող մարմինների օրինակներ: 
    երկաթե կտորի ձգումը մագնիսի կողմից, երկրի ձգողության ուժը և մարմինները