Քիմիական ռեակցիաների տեսակները

Նախագծի իրականացման ժամանակահատվածը`  հունվար

Նպատակ՝    Գիտելիքներ քիմիական ռեակցիաների տեսակները

Անցկացման ընթացքը՝ Սովորողների հետ ուսումնասիրել հետևյալ թեմաները՝

  • Թվարկե՛ք քիմիական ռեակցիաների հատկանիշները: Բերե՛ք օրինակներ:
  • Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ քիմիական ռեակցիաների ընթանալու համար: Թվարկե՛ք ձեզ հայտնի օրինակները:

Նպատակ`Սովորողները ձեռք են բերում գիտելիքներ նշված թեմաներով պարզագույն փորձերի միջոցով որոշել քիմիական ռեակցիայի տեսակը:

Միացման  ռեակցիաներ`

Փորձ 1. Մագնեզիումի այրումը`հրավառություն
2 Mg+ O2=2MgO
Սարքավորումներ`Սպիրտայրոց, լուցկի  աքցան, Ազդանյութեր`մագնեզիում, Մագնեզիումի  ժապավենը   աքցանով  սեղմեք  և  այրեք  սպիրտայրոցի  բոցի  վրա:
Քայքայման  ռեակցիաներ`Մալաքիտի  ջերմային  քայքայումը Սարքավորումներ`Լաբորատոր  կալան, փորձանոթ, սպիրտայրոց, լուցկի, գազատար  խողովակ  ունեցող  խցան, կոլբԱզդանյութեր`Մաքաքիթի (CuOH)2CO2 կանաչ  փոշի

Փորձ 2. Փորձանոթը  հորիզոնական  դիրքով  ամրացրեք  լաբորատոր  կալանի  թաթին: Գազատար  խողովակի  ծայրն  իջեցրեք  կրաջուր  պարունակող  բաժակի  մեջ  ու  մալաքիթը  տաքացրեք: Կանաչ  փոշին  վերածվում  է  սև  փոշու, իսկ  փորձանոթի  պատերին  ջրի  կաթիլներ  են  հայտնվում: Գազատար  խողովակից  դուրս  եկող  գազը  պղտորում  է  կրաջուրը , ինչը  հաստատում  է  , որ  քայքայումից  առաջացել  է  նաև  ածխածնի (IV) օքսիդ(CO2):

Cu2CH2O5= 2CuO+H2O+CO2


Տեղակալման ռեակցիա՝ երկաթի և պղնձի քլորիդի միջև,փոխանակման ռեակցիա

Փորձ3. 
Սարքավորումներ`Լաբորատոր  կալան, փորձանոթներ, մեխ, թել,լուցկի, ձագար:Ազդանյութեր` Մեխ, պղնձի(II) սուլֆատի (CuCl2) կապույտ  փոշի, ջուր գդալիկով  ավելացրեք  մի  պտղունձ  պղնձի(II) քլորիդ, խառնեք  ապակյա  ձողիկով  և  ստացված  կապույտ  լուծույթի  մեջ  իջեցրեք  թելով  կապված  մեխը: Մի  առ  ժամանակ  հետո  մեխը  կարմրում  է:Գրեք  ռեակցիայի  հավասարումը, նշեք  ռեակցիայի  հատկանիշները:
                 CuCl2+Fe=FeCl2+Cu

Փոխանակման են կոչվում այն ռեակցիաները, որոնք կատարվում են բարդ նյութերի միջև, որտեղ նրանք  փոպանակվում են իրենց բաղադրիչ  բաղադրիչ մասերով: Չեզոքացման են կոչվում այն ռեակցիաները, որոնք կատարվում են հիմքերի և թթուների միջև, որի արդյունքում ստացվում է աղ և ջուր:

Փորձ 4.

Չեզոքացման ռեակցիա

Անհրաժեշտ սարքեր`փորձանոթներ,շտատիվ:

Փորձանոթի մեջ լցնում ենք նատրիումի հիդրօքսիդ,վրան լցնում ենք մի քանի կաթիլ ֆենոլֆտալեին:Նշեք ստացված լուծույթի գույնը:Ձագարի միջոցով զգուշությամբ ավելացնում ենք աղաթթու մինչև լուծույթի գունազրկվելը:    NaOH+HCl=NaCl+H2O

Անհատական աշխատաժամանակ


Երկուշաբթի

09:00-9։15 Ընդհանուր պարապմունք

9։15-11 ։00 Շրջակա միջավայրի խնամք

11։00-12:00 Բլոգային աշխատանք

12:00- 13:00 Ընդմիջում

13։00- 14:00 Բլոգային աշխատանք

Երեքշաբթի

09:00-9։15 Ընդհանուր պարապմունք

09։15-11։00 Շրջակա միջավայրի խնամք

11։00-12:0 Բույսերի խնամք

12:00- 13:00 Ընդմիջում

13։00- 14:00 Բլոգային աշխատանք

Չորեքշաբթի

09:00-9։15 Ընդհանուր պարապմունք

9։15-10 ։00 Շրջակա միջավայրի խնամք

10։00-11:00 Հեծանվամարզություն

11։00-12:00 Բլոգային աշխատանք

12:00- 13:00 Ընդմիջում

13։00- 14:00 Բլոգային աշխատանք

Հինգշաբթի

Հեռավար աշխատանք

.սովորողների հետ

.ենթակայքում

.գնահատման մատյաններում

. Բլոգային աշխատանք

Ուրբաթ

Հեռավար աշխատանք

. սովորողների հետ

. ենթակայքում

. գնահատման մատյաններում

. Բլոգային աշխատանք

Երկրի ձգողությունը, ծանրության ուժ : 

Երկրի ձգողությունը, ծանրության ուժ :

Հայտնի է, որ Երկրագնդի մակերևույթից դեպի վեր կամ որոշակի բարձրությունից դեպի ներքև նետված ցանկացած մարմին ընկնում է Երկրի վրա: Ցած են ընկնում տերևները, ձեռքից բաց թողնված քարը, անձրևի կաթիլները, ձյան փաթիլները և այլն:

 https://www.youtube.com/embed/RcAq3MzcWC8 

Դրա պատճառը Երկրի ձգողությունն է:Այն ուժը, որով Երկիրը դեպի իրեն է ձգում որևէ մարմին, կոչվում է ծանրության ուժ:Ծանրության ուժն ուղղված է դեպի Երկրի կենտրոնը, հետևաբար նրա տարբեր վայրերում տարբեր ուղղություն ունի. նշանակվում է՝ 𝐹 : Ծանրության ուժը կախված է մարմնի զանգվածից. որքան մեծ է մարմնի զանգվածը, այնքան մեծ է նրա վրա ազդող ծանրության ուժը: 

yak-viznachiti-azhinnya.jpg
1-53.png

   Մարմիններին ձգելը յուրահատուկ է ոչ միայն Երկրին, այլև` բոլոր երկնային մարմիններին: Լուսինը նույնպես ձգում է իր վրա գտնվող մարմիններին. դա զգացել են Լուսնի վրա իջած տիեզերագնացները: Արեգակի ձգողության շնորհիվ է, որ մոլորակները պտտվում են նրա շուրջը:   https://www.youtube.com/embed/Y5kfw5OlrA8 

𝑋𝑉𝐼𝐼 դարում անգլիացի գիտնական Իսահակ Նյուտոնն ապացուցել է, որ ոչ միայն տիեզերական, այլ բոլոր մարմիններն են փոխադարձաբար ձգում իրար: Այդ երևույթն անվանվել է տիեզերական ձգողություն:

Isaac Newton apple.jpg

 Քանի որ մենք ապրում ենք Երկրի վրա, ուստի մեզ համար առանձնակի կարևորություն ունի Երկրի ձգողության ուժը: Առօրյա կյանքում մենք հաճախ օգտագործում ենք «վերև», «ներքև» հասկացությունները, որոնք մարդու մեջ ձևավորվել են` պայմանավորված ծանրության ուժի ուղղությամբ: Ուղղաձիգ դեպի ներքև ուղղությունը համընկնում է ծանրության ուժի ուղղության հետ:

Նրանք ուղղակի գալիս են մեր ետևից

Աղջկան մայրն ուղեկցում էր մինչև դպրոց:

Թաղամասը վատն էր: Ժամանակները վատն էին: Ահա և ուղեկցում էր: Հետո վազում էր աշխատանքի. նա դիսպետչեր էր: Աղջիկը բարկանում էր: Ինքն արդեն մեծ էր` հինգերորդ դասարան: Բոլոր դասընկերները դպրոց էին գալիս ինքնուրույն: Եվ աղջիկն ամաչում էր, որ իրեն մայրն էր բերում: Բոլորը ծիծաղում էին: Մայրը վատ էր հագնվում: Նա հիվանդոտ գեր էր, ոտքերը` ուռած, ակնոցն ամրացված էր կպչուն ժապավենով. նոր շրջանակի համար փողը չէր բավականացնում: Բոլորը ծիծաղում էին…

Եվ շենքի անկյունադարձին` դպրոցին մոտ, աղջիկն առաջ էր անցնում և գնում էր մենակ: Իսկ մայրը ծանր շնչելով քայլում էր ետևից: Գնում էր` կարծես ինքն իր համար…Նա վախենում էր աղջկա համար: Ահա և ուղեկցում էր: Իսկ ճաշի ընդմիջմանը աղջկան դիմավորում էր անկյունում: Կանգնում էր, սպասում և դիմավորում` թույլտվություն խնդրելով աշխատանքի տեղից. նա մոտ էր աշխատում:

Բայց գլխավորը`​ առավոտյան ուղեկցումներն էին: Զայրացած աղջիկը գնում էր առջևից, իսկ մայրը որոշակի հեռավորությամբ` ետևից: Իսկ հետո աղջիկն էլ ավելի էր արագացնում քայլերը և թաքնվում դռների ետևում:

Անգամ շուռ չէր գալիս: Նա չարացած էր:

Հետո մայրը դադարեց նրան ճանապարհել:

Իսկ հետո անցան շատ տարիներ: Բոլորովին աննկատ անցան: Նախկին աղջնակը քայլում էր ցուրտ և մութ փողոցով: Մեծահասակ մի մորաքույր գնում էր մեն-մենակ: Օտար մարդիկ քայլում էին մոտով, անցնում էին ավտոմեքենաները, վառվում էին լույսերը: Հանկարծ կինը պարզորոշ զգաց, որ իրեն ուղեկցում են: Ինքը մենակ չի գնում…Նա նույնիսկ շուռ եկավ, բայց, իհարկե, ոչ մեկին չտեսավ: Մայրը վաղուց այս աշխարհում չէր: Նա վաղուց էր մահացել:

Նախկին աղջնակը գնում էր և լաց լինում մթության մեջ: Նա ամեն ինչ կտար, որ իրեն ուղեկցեին: Որ մայրը քայլեր կողքով, շնչեր, որ հնարավոր լիներ դիպչել նրան և ձեռքը բռնել: Բայց ոչ ոք չկար…

Հնարավոր է, որ մայրն ուղղակի շատ ետ է մնացել: Դիտմա՛մբ, որպեսզի չտեսնեն նրանք, ովքեր ծիծաղում էին: Եվ, որպեսզի աղջկան չզայրացնե՞ր: Ուղղակի ետ է մնացել, բայց կգա և կուղեկցի: Ինչպես նախկինում… Այդպես էր մտածում կինը: Այդպես էր նա զգում:
Որքա՜ն քիչ են նրանք, ովքեր ուղեկցում և հոգ են տանում մեզ: Այդպիսիք գրեթե չեն մնացել: Բայց, հնարավոր է` նրանք ուղղակի գալիս են ետևից: Նրանք ուղղակի ետ են ընկել. ուզում էինք, չէ՞, ինքնուրույն գնալ: Ահա և գնում ենք:
Բայց նրանք, միևնույնն է, ուղեկցում և պահպանում են մեզ…

Հունիսյան ճամբարային նախագծեր, օրակարգաշխատաժամանակ

Շրջակա միջվայրի խնամք

Գինու թթվեցում

Մեղրի որակական անալիզ

Ճամփորդություններ.

.«Նաիրիան » արտադրամաս
.Գառնիի սեյսմիկ կայան

Գիտության և տեխնիկայի թանգարան
.Բյուրականի աստղադիտարան

Նախագիծ —Շրջակա միջվայրի խնամք
Տեխնոլ
Նախագիծ —Շրջակա միջվայրի խնամք
Նախագիծ —Մեղրի որակական անալիզ
Ֆիզկուլտ
Երեքշաբթի
Երգ
Նախագիծ —Շրջակա միջվայրի խնամք
Ընտրութ
Ընտրութ
Ֆիզկուլտ
Չորեքշաբթի
Նախագիծ —Շրջակա միջվայրի խնամք
Նախագիծ —Շրջակա միջվայրի խնամք
Նախագիծ —Միկրոսխեմաների ստեղծում
Տեխնոլ
Նախագիծ —Բույսերի ամենօրյա խնամք
Նախագիծ — ընթերցանություն
Հինգշաբթի
Նախագիծ —Շրջակա միջվայրի խնամք
Նախագիծ —Գինու թթվեցում
Ընտրութ
Ընտրութ
Նախագիծ —
Նախագիծ —Մեղրի որակական անալիզ (ամփոփում)
Ուրբաթ
Նախագիծ —Գառնիի երկրաֆիզիկական դիտարան
Նախագիծ —
Նախագիծ —
Պար
Նախագիծ —
Նախագիծ —

Հունիսի 4

Հագեցած ճամբարային օրը սկսվեց Ցտեսություն ցնծություն նախագծով :Սովորողների հետ ներկա գտնվեցինք տոնական միջոցառմանը :

Մասնակցեցինք Հակաբացիլ + Կոմիտաս նախագծին միջին դպրոցի և կրտսեր դպրոցի սովորողների հետ :Իրականացրեցինք նախագիծ «Մեղրի որակական անալիզ » ՝ որակի որոշում( փորձերի շարքը):Օրը ավարտեցինք Արևելյան դպրոցի փակ լողավազանում լողուսուցմամբ և Ուսումնական ագարակ այցով :

Մայիս 17-21

Կանաչ միջավայրի ստեղծում

երկուշաբթի 9.20 -10.05

երեքշաբթի 9.20- 11.05

հինգշաբթի 9.20 -10.05 ,13.35-14.30

ուրբաթ 9.20 -10.05 ,13.35-14.30


Մետաղների ակտիվության ուսումնասիրում


Քիմիան և կրտսեր դպրոցի սովորողները

երեքշաբթի , հինգշաբթի 11.05-12.35