Դեկտեմբեր 13-17

  1. Բերե՛ք հեղուկ եւ պինդ մետաղական պարզ նյութերի օրինակներ:
  2. Բերե՛ք գազային, հեղուկ եւ պինդ ոչ մետաղական պարզ նյութերի օրինակներ:
  3. Հետեւյալ մեծություններից որո՞նք են բնութագրում
    ա) քիմիական տարրը
    բ) պարզ նյութը
    1)ատոմի զանգվածը, 2)հոտը, 3)հալման եւ եռման ջերմաստիճանները, 4) ատոմի կառուցվածքը, 5) կարծրությունը, 6)ատոմային համարը 7) գույնը, 8)խտությունը:

4. Քիմիական տարրերի հատկությունների տեսան­ կունից պարզաբանե՛ք՝ ո՞ր հատկություններով են իրար նման եւ որո՞վ տարբեր տրված տարրերի զույգերը.
ա. H, Li,

բ. O, N,

գ. Be, Mg,

դ. Al, Zn

5. Հիմնականում ո՞ր տարրերից է կազմված Երկրի կեղեւը: 

6. Ո՞ր տարրերն են հանդիպում բնության մեջ ազատ վիճակում:

Դաս էջ 58

Դասարանական

ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁ
Ծանոթություն պարզ նյութերի՝ մետաղների եւ ոչ մետաղների նմուշներին
Անհրաժեշտ նյութերը.
 պղնձի տաշեղներ

 ալյումին

 անագ
 կապար
 երկաթl
 ցինկ
 գրաֆիտ
 ծծումբ
Ձեր առջեւ պարզ նյութերի նմուշներ են: Դրանցից որո՞նք են օժտված հետեւյալ
հատկություններով՝ մետաղական փայլ, էլեկտրահաղորդականություն եւ ջերմահաղորդականություն: Դրանք մետաղներ են. առանձնացրե՛ք: Գրե՛ք դրանց համապատասխան տարրերի քիմիական նշանները եւ անվանումները՝ հայերեն ու լատիներեն:
Ձեզ տրված նյութերից նրանք, որոնք մետաղական փայլ չունեն եւ փխրուն են, ոչ մետաղներն են: Կատարե՛ք նույն գրանցումները, ինչ որ պահանջվում էր մետաղների համար:

Դեկտեմբերի 6-10

Սովորի՛ր

  1. Գրե՛ք նյութերի քիմիական բանաձեւերը, եթե հայտնի է, որ դրանց բաղադրության մեջ առկա են.
    ա) ծծմբի մեկ ատոմ և թթվածնի երկու ատոմներից
    բ) նատրիումի և քլորի մեկական ատոմ գ)ֆոսֆորի երկու և թթվածնի հինգ ատոմներից: դ)ջրածնինի մեկ, ազոտի մեկ և թթվածնի երեք ատոմներից
    Կարդացե՛ք այդ բանաձեւերն ու համապատասխան քիմիական նյութերի վերաբերյալ տեղեկություննե՛ր տվեք:

2. Բարդ նյութը քայքայելիս առաջացել է պղնձի օքսիդ եւ ջուր: Ի՞նչ քիմիական տարրեր են մտնում այդ նյութի բաղադրության մեջ:

3. Բարդ նյութը քայքայելիս առաջացել է ջրածին և թթվածին գազեր : Ի՞նչ քիմիական տարրեր են մտնում այդ նյութի բաղադրության մեջ:

4. Գրել քիմիական տարրեր անվանումները.

F,C,P,Si,Na,H,O

Դասարանական
Դաս էջ 58

  1. Բերե՛ք հեղուկ եւ պինդ մետաղական պարզ նյութերի օրինակներ:
  2. Բերե՛ք գազային, հեղուկ եւ պինդ ոչ մետաղական պարզ նյութերի օրինակներ:
  3. Հետեւյալ մեծություններից որո՞նք են բնութագրում
    ա) քիմիական տարրը
    բ) պարզ նյութը
    1)ատոմի զանգվածը, 2)հոտը, 3)հալման եւ եռման ջերմաստիճանները, 4) ատոմի կառուցվածքը, 5) կարծրությունը, 6)ատոմային համարը 7) գույնը, 8)խտությունը:
  4. Հիմնականում ո՞ր տարրերից է կազմված Երկրի կեղեւը:
  5. Ո՞ր տարրերն են հանդիպում բնության մեջ ազատ վիճակում:
  6. Նախագիծ

Նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 2

Տնային

Դիտել տեսանյութը. https://youtu.be/Q98_5AdWvLU

Սովորել էջ 52-57

1 . Գրե՛ք այն տարրերի հայերեն անվանումները եւ քիմիական նշանները, որոնք արտասանվում են՝ ցե, էն, էս, պէ, կուպրում, ֆեռում, արգենտում:

2. Գրե՛ք նյութերի քիմիական բանաձեւերը, եթե հայտնի է, որ դրանց բաղադրության մեջ առկա են.
ա) կալիումի երկու եւ ծծմբի մեկ ատոմ,
բ) ածխածնի ու թթվածնի մեկական ատոմ:
Կարդացե՛ք այդ բանաձեւերն ու համապատասխան քիմիական նյութերի վերաբերյալ տեղեկություննե՛ր տվեք: 3 . Գլուխկոտրուկ: Լրացրե’ք դատարկ վանդակները՝ նշված տարրերի անվանումների պակասող տառերով Si, He, Ba, Na իում:

Նոյեմբերի 22-26

Տնային

Սովորել էջ 47-51

1* Ո՞ր նյութերն են կոչվում պարզ եւ որո՞նք՝ բարդ նյութեր: Ստորեւ թվարկված նյութերից առան­ ձին­առանձին գրե՛ք պարզ եւ բարդ նյութերի անուն­ները՝ թթվածին, ջուր, սնդիկ, պղնձի օքսիդ, երկաթ, ջրածին, երկաթի սուլֆիդ, սնդիկի օքսիդ:

2* Ինչպե՞ս կարելի է ապացուցել, որ թթվա­ծինը, սնդիկը եւ ջրածինը պարզ նյութեր են, իսկ ջուրը եւ սնդիկի օքսիդը՝ բարդ:

3* Ինչո՞վ են տարբերվում ատոմ եւ մոլեկուլ հասկացությունները:

4* Հնարավո՞ր է ջրային լուծույթից կերակրի աղն
անջատել զտման եղանակով: Ինչո՞ւ:

Սովորել .

Պարբերական համակարգ

Ատոմ, մոլեկուլ, բարդ ու պարզ նյութեր

➖Ատոմները նյութի փոքրագույն, քիմիապես անբաժանելի մասնիկներն են:

Մոլեկուլ կազմված երկու կամ ավելի ատամներից:

➖Քիմիական տարրը միատեսակ հատկություններով օժտված ատոմների որոշակի տեսակ է:

➖Քիմիական տարրերի ատոմները տարբեր ձեւերով միանում են` առաջացնելով նյութեր: ➖Նյութերը լինում են պարզ եւ բարդ:


➖Պարզ նյութերը կազմված են մեկ քիմիական տարրի ատոմներից:O2, S , Cu, H2:

➖Բարդ նյութերը կազմված են տարբեր քիմիական տարրերի ատոմներից:H2O, CuO, SO2:

➖Բարդ նյութերն անվանվում են նաեւ քիմիական միացություններ:


Նոյեմբերի 15-19

  1. Պատմի՛ր դասարանում կատարած փորձի մասին:

Սովորի՛ր
Ավարտի՛ր նախագիծը

2. Քիմիական լաբորատորիայում աշակերտի կատարած հետեւյալ գործողություններից ո՞րն է սխալ.
ա) օգտագործելուց առաջ փորձանոթը լվացել է եւ չորացրել
բ) ձեռքի ափով շարժում է կատարել անոթի անցքից դեպի քիթը գ) փորձանոթում մնացած քիմիական նյութը թափել է կոյուղի դ) սպիրտայրոցի բոցը հանգցրել է թասակով:

3. Ո՞ր եղանակը կընտրե՛ք աղաջրից մաքուր ջուր ստանալու համար. ա) թորում
բ) բյուրեղացում գ) զտում
դ) գոլորշիացում

Դասարանական

  1. Բացատրե՛ք «ատոմ» բառի իմաստը եւ տվե՛ք նրա սահմանումը:
  1. Պատկերացրե՛ք, որ ձեր ձեռքին կախարդական փայտիկ է, եւ դուք փոխարկում եք ա) քարը՝ ավազի, բ) թթվածինը՝ օզոնի, գ) սառույցը` գոլորշու: Ո՞ր դեպքում եք
    դուք քիմիական փոխարկում կատարել:
  2. Հետեւյալ նյութերից որո՞նք են պարզ` ջուր, օզոն, պղինձ, թթվածին, ազոտ:
  3. Լրացրե՛ք բաց թողած բառը. «Քիմիական տարրը միատեսակ հատկություններով…………. որոշակի տեսակ է»:
  1. Ո՞ր պնդումն է վերաբերում 1. պարզ նյութին, 2. բարդ նյութին.
    ա) ջուրը կազմված է ջրածնի եւ թթվածնի ատոմներից,
    բ) մեխը պատրաստված է երկաթից,
    գ) ածխաթթու գազը կազմված է ածխածնի եւ թթվածնի ատոմներից, դ) մատիտի գրաֆիտը կազմված է ածխածնի ատոմներից,
    ե) շաքարը կազմված է ածխածնի, թթվածնի եւ ջրածնի ատոմներից:

Նոյեմբեր 8-12

Նախագիծ

Սովորել

1.
Նշված երեւույթներից որո՞նք են ֆիզիկական, որոնք՝ քիմիական. ա) երկաթի ժանգոտումը,
բ) ջրի սառչումը,
գ) բենզինի այրումը, դ) ալումինի հալումը: Բացատրե՛ք

2.

Բերե՛ք քիմիական ռեակցիայի օրինակներ, որոնց դեպքում՝
ա) ջերմություն է կլանվում, բ) ջերմություն է անջատվում, գ) լույս է անջատ­ վում, դ) հոտ է տարածվում:

3.

Բերված երեւույթներից ընտրե՛ք քիմիական ռեակցիաները: Ի՞նչ հատկանիշներից ելնելով կարող եք ասել, որ ընտրվածները քիմիական ռեակցիաներ են.
ա) կաղամբի թթվելը, բ) սառույցի հալվելը, գ) արեւի լուսարձակելը, դ) եր­ կաթե ձողի ժանգոտվելը, ե) ջրի եռալը, զ) շաքարի լուծվելը ջրում:

Նոյեմբեր 1-5

Նախագիծ

Սովորել էջ -40

Հարցեր եւ վարժություններ
1 Սահմանե՛ք ֆիզիկական երեւույթ հասկացությունը: Առաջարկե՛ք առնվազն երկու օրինակ:

2. Հետեւյալ երեւույթներից որո՞նք են ֆիզիկական (ընտրությունը հիմնավորե՛ք).
ա) սառույցի հալվելը գ) ջրի գոլորշիանալը
բ) պղնձի սեւանալը տաքացնելիս դ) բաժակի կոտրվելը

  1. Սահմանե՛ք քիմիական երեւույթ հասկացությունը:Առաջարկե՛ք առնվազն երկու օրինակ:
  2. 4. Հետեւյալ երեւույթներից որո՞նք են քիմիական (ընտրությունը հիմնավորե՛ք).

ա) ջրի եռալը
բ) արծաթե զարդի սեւանալը
գ) երկաթի ժանգոտվելը
դ) կաթի թթվելը

  1. Թվարկե՛ք քիմիական ռեակցիաների հատկանիշները: Բերե՛ք օրինակներ:
  2. Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ քիմիական ռեակցիաների ընթանալու համար: Թվարկե՛ք ձեզ հայտնի օրինակները:

Հոկտեմբերի 18-22

Նախագիծ

  1. Ստորեւ բերված նյութերից ո՞րն է սենյակային պայմաններում հեղուկ.
    1) կերակրի աղ,
    2) կերակրի սոդա,
    3) սպիրտ, 4) օսլա:

2. Թվարկված նյութերից ո՞րն է օրգանական.
1) ջուր,
2) գլիցերին,
3) կերակրի աղ, 4) սոդա:
3. Ինչպե՞ս պետք է հանգցնել սպիրտայրոցի բոցը.
1) փչելով,
2) թասակով ծածկելով,
3) ջրով,
4) նշված բոլոր եղանակներով:
4. Եթե խառնուրդը բաղկացած է տարբեր խտություններով միմյանց մեջ չլուծվող հեղուկներից, ապա ինչպե՞ս կարող ենք բաժանել բաղադրիչները.
1) զտումով,
2) պարզվածքազատումով, 3) շոգիացումով,
4) բաժանիչ ձագարով:

5. Խառնուրդների բաժանման ո՞ր եղանակն է օգտագործվում քամած մածուն պատրաստելիս.
1) թորում,
2) զտում,
3) շոգիացում, 4) պարզեցում:

6. Ստորեւ բերված նյութերից ո՞րն է սենյակային պայմաններում հեղուկ.
1) ջուր
2) կերակրի աղ
3) քացախ

4) օսլա:

Դասարանական
Ֆիզիկական և քիմիական երևույթներ

Հոկտեմբերի 11-15

Տնային

Ավարտել կիսատ աշխատանքը.

1*Ավազը խառնվել է փայտի թեփի հետ:Առաջարկե՛ք եղանակ, որի միջոցով հնարավոր է այդ
խառնուրդի բաղադրամասերն առանձնացնել:

2* Ունենք ջուր և ծծմբի  (IV) օքսիդ (H2O,SO2):

Գրել այս 2 նյութի

.ֆիզիկական հատկությունները(ագրեգատային վիճակը (գազ, հեղուկ, պինդ), գույնը, հոտը, համը, խտությունը, ջերմահաղորդականությունը, էլեկտրահաղորդականությունը, հալման եւ եռման ջերմաստիճանները, լուծելիությունը ջրում եւ այլ լուծիչներում)