Քիմիա 2023-2024ուս. տարի

Քիմիայի ծրագիր 7դասարան 2023-2024 լրամշակված

Քանի որ ,վերջին տարիներին սովորողների մոտ հետաքրքրության պակաս է զգացվում բնագիտական առարկաների նկատմամբ, ինչը երևում է նաև ընդունելության քննությունների միջոցով, քանի որ այս ուղղություններով ֆակուլտետներում դիմորդների թվի լուրջ պակաս է նկատվում ։

Իրականում խնդիրը շատ խորքային է, բայց որպես մանկավարժ` գտնում եմ, որ այս խնդրի առաջացման պատճառ է ուսումնական հաստատություններում առարկաների ձանձրալի և բարդ լինելը։ Խնդրի լուծումը մեծապես կապում եմ ծրագրերի ուղղման և դասավանդողների կողմից կիրառված (այս դեպքում չկիրառված) մեթոդների հետ։Կարծում եմ, որ առաջնային է այս առարկաները որպես սովորողի առօրյա մաս ներկայացնելը։ Սովորողը պիտի զգա, խորքային հասկանա դրա անհրաժեշտությունն իր ամենօրյա գործունեության մեջ, ճանաչի շրջակա միջավայրը ոչ թե ակադեմիական գրքերից օգտվելով միայն, այլ նաև պրակտիկ գործունեությամբ։ Այս մոտեցումը ուսուցիչների կողմից կիրառվելու դեպքում, կարծում եմ, կարելի է հասնել հաջողության։ Ավագ  ընկերներիս  հետ քննարկումների արդյունքում ,ձեզ եմ ներկայացնում քիմիայի ծրագիր 7-8 դասարաններ՝2021-2022 լրամշակված

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում նախագծային մեթոդը ընկած է ուսուցման կազմակերպման հիմքում, ահա և իմ բլոգի նախագծեր բաժինը որտեղ և ներկայացված են ուս․տարվա ընթացքում իրականացվող նախագծերը։

  •               Նախագծի կառուցվածքը

    • Նախագծի անվանումը
    • Արդիականությունը,նշանակությունը
    • Բովանդակությունը
    • Գործընթացքը
    • Ժամանակացույցը
    • Նախատեսված ճամփորդությունը
    • Արդյունքների ամփոփումը, գնահատումը

           .  Եզրակացումը

Գործիքներորոնք անհրաժեշտ են  նախագծերը իրականացնելու համար

  • Սովորողի և դասավանդողի անհատական համակարգիչ
  • Ինտերնետ
  • Էլեկտրոնայինև տպագիր ռեսուրսներ
  • Ուսումնական ծրագրերն ու կրթահամալիրի օրացույցը ,որպես աշխատանքային ուղղորդիչներ
  • Քիմիայի դասընթացում կարող են իրականացվել ուսումնական գործունեության հետևյալ տեսակները

    • հետազոտական աշխատանքներ, · լաբորատոր փորձեր, ·մոդելավորում,
    • նախագծային աշխատանքներ, 
    • խմբային աշխատանքներ, ցուցադրություններ,
    • ինքնագնահատում և փոխադարձ գնահատում, 
    • խաղային առաջադրանքներ, 
    • դասարանական քննարկումներ և բանավեճեր, 
    • շնորհանդեսներ`գրավոր, բանավոր, տեսողական (վիզուալ), 
    • բանախոս հյուրերի և ուսուցիչների հետ քննարկումներ ևդասախոսություններ, 
    • ուսուցողական ֆիլմերի ցուցադրումներ,
    • հետաքրքիր նյութերի թարգմանություններ,
    • մասնակցություն ստուգատեսներին,ֆլեշմոբներին

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ պահանջները՝

  • Առաջարկվող (կամ ինքնուրույն ընտրված )թեմաները պետք է հետաքրքրի սովորողին
  • Սովորողը ինքն կարող է առաջարկել իրեն հետաքրքրող թեմա
  • Օտար լեզուների կիրառումը
  • Նյութ որոնելու,անհրաժեշտը գտնելու,վերհանելու հմտությունը
  • Փաստերը համադրելու, վերլուծելու,գնահատական տալու,սեփական կարծիք արտահայտելու,փաստարկելու,հակադրվելու, եզրահանգում անելու հմտությունները
  • Ասածը մինչև վերջ տանելու,հիմնավորելու կարողությունը
  • Փորձերը մշակելու,հավաքելու,կատարելու,վերլուծելու հմտությունները
  • Աշխատանք ըներկայացնելու,հրապարակելի տեսքի բերելու հմտությունը
  • Աշխատանքը բլոգում ու բլոգով, կայքով կամ ենթակայքով ներկայանալը

                        

Գնահատում՝

Քանի որ,ինքս  3-4տարի է ինչ մանկավարժության ոլորտում եմ,գնահատումն  ևս նոր ինձ համար :Ուստի շատ էի լսում մի ավագ ընկերների կարծիքը գնահատման մասին:Դրանք բազմազան էին ու շատ տարբեր:Բայց ինձ համար առանձնցրեցի մի քանի կարևոր գաղափար գնահատման մասին.

գնահատումն չպետք է լինի սովորողին պատժելու միջոց գնահատականով պետք է խրախուսել սովորողին գնահատականը պետք է դրվի միայն ծնողի ցանկության դեպքում,պարունակի ինֆորմացիա սովորողի առաջադիմության  մասին

Քանի որ առարկան ենթադրում է բանավոր քննարկումներ ,այս դեպքում նաև մեծ ուշադրություն եմ դարձնում սովորողի բանավոր խոսքին, ինքնուրույն փորձ կատարելուլ, նախագծերին մասնակցելու վրա: Բնականաբար, հաշվի է առնվել նաև ակտիվությունը ու մասնակցությունը դասերին,տնային առաջադրանքների կատարմանը սահմանված ժամանակահատվածում :  Սովորողի գնահատումն իրականացրել եմ ըստ ամիսների՝ դնելով ամսական գնահատական:Գնահատումը պարտադիր իրականացրել եմ սովորողի ներկայաությամբ՝ բլոգը միասին ուսումնասիրելուց  հետո:

       

7-րդ դասարաններում.              

Տարեկան  ընդամենը  34 ժամ

Թեմա 7-1. Երևույթների  և  նյութերի  ճանաչումը 9 ժամ

:  Նախագիծ`Քիմիան կյանք է
Նախագիծ`Երևույթները մեր շրջապատում

Բովանդակային  պարտադիր

միջուկը       

                 Երևույթների , նյութերի ճանաչումը  Քիմիան որպես բնագիտության մասՔիմիան գիտություն է նյութերի,  դրանցկառուցվածքիհատկությունների և փոխարկումների վերաբերյալ:  Քիմիան մեր շրջապատումՄարմին և նյութնյութերիհատկություններըՔիմիական 

լաբորատորիան որպես ուսումնական միջավայր:Նյութերի և  քիմիական  երևույթների   դիտում,նկարագրումճանաչումչափումքիմիական  փորձնյութերի  իսկության  որոշումՊարզագույն պատկերացումներ  քիմիական վերլուծության , սինթեզի վերաբերյալ.   Նյութի նկարագրումըª նյութերի ֆիզիկական հատկությունները (ագրեգատային վիճակ,գույնհոտհամխտությունհալման ջերմաստիճանեռման ջերմաստիճանլուծվելու ունակություն.), քիմիական հակությունները(այրվելու և  քայքայվելու ընդունակությունըփոխազդեցությունը մեկը մյուսի հետ.) և ֆիզիոլոգիական ազդեցությունը (քաղցր,դառըաղիթթուհոտավետթունավորշնչուղիները և մաշկը գրգռող.). Ֆիզիկական ,քիմիական երևույթներՆյութերի ճանաչումնըստ բնութագրող հատկությունների:

Գործնական  աշխատանք` Անվտանգության  կանոնները  քիմիայի   լաբորատորիայում:

Գործնական  աշխատանք ՝՝Ծանոթացում քիմիական նյութերի և սարքերի հետ:

Գործնական  աշխատանք ՝՝Նյութերի տաքացում սպիրտայրոցի միջոցով:

Գործնական  աշխատանք ՝Նյութերի  ֆիզիկական հատկությունների  ուսումնասիրություն:

Գործնական  աշխատանքներ`Ֆիզիկական  և  քիմիական  երևույթներ,քիմիական   ռեակցիաների  հատկանիշները (մոմի հալումը,սպիրտի,ջրի  գոլորշիացումը,կավիճի  մանրացումը,թթվի և  սոդայի  փոխազդեցությունը,մագնեզիումի այրումը,մալախիտի  քայքայումը,պղնձի  սուլֆատի  և  ալկալու  փոխազդեցությունը):

Վերջնարդյունքներ`

Նկարագրի և համեմատի նյութի որոշ ֆիզիկականհատկություններ՝ գույն, խտություն, լուծելիությունը ջրում:

Համեմատի և դասակարգի ֆիզիկական և քիմիականերևույթները՝ նշելով համապատասխան հատկանիշները։

Նկարագրի քիմիայի ուսումնասիրման առարկան՝ նյութիկառուցվածքը, հատկությունները և կիրառությունը:

Թվարկի և կիրառի անվտանգության որոշ կանոնները քիմիայիլաբորատորիայում։

Սահմանի և տարբերի նյութ և մարմին հասկացությունները։

Ճանաչի և օգտագործի պարզ լաբորատոր սարքեր (փորձանոթ, չափիչ գլան, պիպետ, կոլբ, ձագար, բաժակ, կաթոցիկ, հավանգ, սպիրտայրոց, կալան, բռնակներ և այլն)

Գործնական  աշխատանքներ `Խառնուրդներից  մաքուր  նյութերի  ստացումը: 

Երևանի քարհանքից  բերված  կերակրի  աղի մաքրումը:Երկաթի և  ծծմբի  խառնուրդի բաժանումը  ջրով  և մագնիսով, ձեթի  և  ջրի  խառնուրդի  բաժանումը բաժանիչ  ձագարով,սպիրտի ջրային  լուծույթի բաժանումը  թորումով, կաթի  բաղադրիչ մասերի  անջատումը  ցենտրիֆուգումով:

               

7-2. Քիմիական տարրեր:Ատոմ:Նյութեր՝ պարզ և բարդ: Պարբերական համակարգ:10 ժամ                                                                                 Նախագիծ՝ Քիմիական տարրերի անվանումների առաջացումը
Նախագիծ`քիմիական տարրերի տարածվածությունը
Նախագիծ`Ուսումնասիրում ենք տարրերը 
Նախագիծ`Ատոմամոլեկուլային տեսության ստեղծման պատմությունը 

Բովանդակային  պարտադիր  միջուկը

Նյութ   ԱտոմԱտոմի կառուցվածքըՔիմիական տարրՊարզ ,բարդ  նյութերՔիմիական տարրերի նշանները,ատոմի զանգվածըԶանգվածի ատոմային միավոր:  Քիմիական տարրերի հարաբերական ատոմային զանգվածՔիմիականտարրերի պարբերական օրենքը և համակարգը.  Պարբերական համակարգի խմբերը և պարբերություններըՄետաղական և  ոչ մետաղական տարրեր.  Ատոմի կառուցվածքը:  Միջուկ (պրոտոննեյտրոնև  էլեկտրոններԻզոտոպներՊարբերականհամակարգի առաջին 20 տարրերի ատոմների էլեկտրոնային թաղանթների կառուցվածքը.

 Գործնական  աշխատանք՝Ծանոթացում  պարզ  և բարդ  նյութերի  հետ, մետաղների և ոչ մետաղների մոդելների  հավաքում:

Գործնական  աշխատանք՝Պարբերական  համակարգի և ատոմի  կառուցվածքի վերաբերյալ տեսաֆիլմի  դիտարկում, քննարկում  և անհատական  աշխատանքների՝հանձնարարում.

Գործնական  աշխատանք  Տարրերի  էլեկտրոնային  թաղանթների  սխեմաների  կազմումը:

Հակիրճ նկարագրի քիմիական տարրերի որոշ հատկությունները(մետաղական, ոչ մետաղական) ըստ աղյուսակում դրանց զբաղեցրած դիրքի։

Թեմա 7-3.  Մոլեկուլքիմիական կապ 15ժամ :

:  Բովանդակային  պարտադիր  միջուկը

ՄոլեկուլՔիմիական  բանաձևՆյութերի բաղադրության հաստատունությունըՆյութերի հարաբերական մոլեկուլայինզանգվածըՀաշվարկներ  ըստ  քիմիական  բանաձևի.   Նյութի  քանակմոլՄոլային զանգվածՄոլային ծավալՄաքուրնյութեր և  նյութերի խառնուրդներԲնական խառնուրդներօդբնական  գազնավթբնական ջրերլուծույթներՆյութի քանակական,որակական բաղադրությունըՊարզ և բարդ նյութերԱնօրգանական նյութերի հիմնական դասերըԸնդհանուրպատկերացումներ քիմիական կապի մասինԿովալենտային կապԱտոմների  էլեկտրաբացասականությունըբևեռային և  ոչբևեռային կովալենտային կապԻոնային և մետաղական կապերՀասկացություն վալենտականության և  օքսիդացմանաստիճանի վերաբերյալԵրկտարր նյութերի բանաձևերի կազմումը ըստ վալենտականության և  օքսիդացման աստիճանի.Բյուրեղային և ամորֆ նյութերԲյուրեղացանցերի տեսակները (ատոմայինմոլեկուլայինիոնայինմետաղական):

Գործնական աշխատանք`Նյութերի քանակական և որակական հաշվարկներ ըստ բանաձևերի

Գործնական աշխատանք`Նյութի քանակի որոշում ըստ զանգվածի:

Գործնական  աշխատանք՝Տարբեր   քիմիական  կապերով  մոլեկուլների  և բյուրեղացանցերի  մոդելների  հավաքում  և  քիմիական միացությունների  բանաձևերի  կազմում   ըստ ատոմների վալենտականության:

Գործնական  աշխատանք՝Պարզագույն  հաշվարկների  կատարում ՝միացություններում տարրերի  օքսիդացման աստիճանների որոշման  վերաբերյալ և ըստ օքսիդացման աստիճանի բանաձևերի կազմում: 

Նախատեսվող  ուսումնական  ճամփորդություններ՝

  • «Քլին լենդ »պլաստիկ շշերի արտադրամաս, «Նաիրիան» ,«Արմենիա վայն»գինու գործարան,Սեյսմիկ կայան,Մոնիթորինգի կենտրոն, ‹‹Անի›› կաթնամթերքի գործարան :

 

Վերջնարդյունքներ`

1. Սահմանի մոլեկուլ հասկացությունը, որպես ատոմներիմիացման արգասիք։

2. Սահմանի քիմիական բանաձև, ինդեքս հասկացությունները։

3. Կազմի պարզագույն և մոլեկուլային բանաձևերի օրինակներ՝ելնելով ատոմների որոշակի թվով կապեր առաջացնելուունակությունից։

4. Բացատրի մոլեկուլային բանաձևերի նշանակությունը հետևյալօրինակներով՝ H2, O2, N2, H2O, H2O2, CH4, CO2:

5. Սահմանի տարրի վալենտականություն հասկացությունը որոշակի թվով ատոմներ միացնելու տեսանկյունից:

 6. Կազմի երկտարր միացությունների բանաձևերը ըստ վալենտականության և որոշի տարրերի վալենտականությունը երկտարր նյութերի մոլեկուլներում։

7. Մեկնաբանի մոլեկուլների կառուցվածքի գնդաձողային մոդելները՝ ելնելով տարրի վալենտականություն գաղափարից:

 8. Կիրառի մոլեկուլի և քիմիական բանաձևի մասին ստացված գիտելիքները վարժությունների և խնդիրների լուծման համար:

9. Սահմանի և տարբերակի պարզ և բարդ (միացությունները) նյութերը՝ ելնելով դրանց բաղադրությունից։

10. Սահմանի և հաշվի հարաբերական մոլեկուլային զանգվածը։

11 Հաշվի տարրերի զանգվածային բաժինները՝ ելնելով մոլեկուլային բանաձևից։

12. Որոշի մոլեկուլի քիմիական բանաձևը՝ ելնելով տարրերի տրվածզանգվածային բաժիններից:

13. Սահմանի և օգտագործի ելանյութ և վերջանյութ հասկացությունները։

14. Սահմանի նյութի բաղադրության հաստատունության օրենքը,սահմանի զանգվածի պահպանման օրենքը։

15. Սահմանի միացման և քայքայման ռեկացիաները։ Ներկայացնի և տարբերի ռեակցիաների հավասարումները պարզ նյութերի և երկտարր միացությունների (օքսիդ, քլորիդ, սուլֆիդ) օրինակների վրա: 

  •  

 

Оставьте комментарий