Սահակ Սահակյանի թանգարան. ամփոփում

Այսօր՝ ազգագարական փառատոնի շրջանակներում՝ ծնողն է հարթակում նախագծով , այցելեցինք կրթահամալիրի ծնող՝ Լուսինե Սահակյանի պապիկի թանգարան։ Սահակ Սահակյանը՝ հանրաճանաչ հայ վարպետ է և մասնակցել է բազում հայկական և միջազգային ցուցահանդեսների:

Թանգարան-արվեստանոցում մեր ճամբարականները ծանոթացան արվեստագետ — քանդակագործի թողած հարուստ ժառանգությանը: Աշխատեցին կավով, թեյախմության մասնակցեցին: Սահակ Սահակյանի յուրահատուկ ոճը և ազգային գույնը արտացոլվել է «Հայկական տիկնիկներ» մեծ շարանի մեջ:

Նա ստեղծել է փոքրիկ կիսանդրիներ, սափորներ, դիմակներ, քանդակել է Թումանյանական հեքիաթի հերոսներ և այլն: Կավե քանդակների միջոցով պատկերել է Սասունցի Դավիթ էպոսը:

Էվելինա Նաջարյան

Նարե Սուքիասյան

Դավիթ Հարությունյան

Оставьте комментарий