Քիմիական տարրերի պարբերական օրենքը։

XVIII դարի երկրորդ կեսին և հատկապես XIX

  դարի առաջին կեսին բուռն զարգացում ապրեց քիմիա գիտությունը: Հայտնաբերվեցին քիմիական նոր տարրեր: 

XIX դարի կեսերին դրանց թիվը հասնում էր ավելի քան 

60-ի: Տարբեր երկրների մի շարք գիտնականներ ձեռնամուխ եղան արդեն մեծաթիվ քիմիական տարրերը դասակարգելու փորձերին:

Գիտնականները քիմիական տարրերը բաժանեցին երկու խմբի` մետաղների  և ոչ մետաղների:

Այս դասակարգման թերի կողմն այն էր, որ ոչ մետաղներ քիմիական տարրերի առաջացրած պարզ նյութերից մի քանիսն արտաքին տեսքով մետաղներից էապես չէին զանազանվում, օրինակ՝ տելուրը  (Te) կամ գերմանիումը (Ge), որն էլ շփոթության առիթ էր հանդիսացել:

 Բացի նշված թերություններից, քիմիական տարրերի նման դասակարգումը նոր տարրերի որոնման հնարավորություն չէր ընձեռում: Քիմիական տարրերի շարքում այլ, ավելի նուրբ օրինաչափություններ փնտրելու անհրաժեշտություն առաջացավ, որն էլ հաջողվեց ռուս մեծանուն գիտնական Դմիտրի Մենդելեևին:

mendeleev.png

           Դմիտրի Մենդելեև

               ( 1834- 1907)

Պարբերական օրենքի հայտնագործումը

Մենդելեևը տարրերի համակարգման հիմք ընդունեց տարրի ատոմային զանգվածը՝  որպես ճշգրիտ չափելի ու կասկած չհարուցող հիմնարար քանակական հատկանիշ:

Նրան հաջողվեց բացահայտել տարրերի ատոմային զանգվածի ու քիմիական հատկությունների միջև առկա համընդհանուր պարբերական կապը:

Մենդելեևը 

Այդ քարտերը գիտնականը հաջորդաբար դասավորեց` ըստ տարրերի ատոմային զանգվածի աճման կարգի և սկսեց դիտարկել: Մենդելեևը հանկարծ նկատեց, որ տարրերի շարքում հստակ դիտվում է դրանց հատկությունների պարբերականություն` ատոմային զանգվածի մեծացման հետ հատկությունների կրկնություն:

 Նկատված օրինաչափությունների հիման վրա Մենդելեևը ձևակերպեց  

(1871թ.)  հռչակավոր պարբերական օրենքը:

Քիմիական տարրերի առաջացրած պարզ նյութերի, ինչպես նաև  միացությունների ձևերն ու հատկությունները պարբերական կախման մեջ են այդ տարրերի հարաբերական ատոմային զանգվածների մեծությունից:

Оставьте комментарий