Սեղանի մակերեւույթով գլորվող գնդիկի արագության որոշումը 

Նախագծի ժամանակահատված՝ Նոյեմբեր ամիս
Նախագծի մասնակիցներ՝ 6-րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝ Սեղանի մակերեւույթով գլորվող գնդիկի արագության որոշումը

Ընթացքը.

Սեղանի վրա կավիճով գծե՛ք իրարից 25–40 սմ հեռավորությամբ երկու զուգահեռ գծեր։

Չափերիզով որոշե՛ք գծերի միջեւ հեռավորությունը։

Ձեռքով թեթեւակի հրե՛ք գնդիկը եւ վայրկենաչափով որոշե՛ք, թե որքան ժամանակում է գնդիկը անցնում գծերի միջեւ եղած հեռավորությունը։

Օգտվելով v = s/t բանաձեւից՝ ձեր ստացած տվյալներով որոշե՛ք գնդիկի
շարժման արագությունը:

Ակնկալվող արդյունքները՝ Պատրաստել վիդեոնյութ և հրապարակել բլոգներում։

Անահիտ Տիգրանյան


Դավիթ Մուրադյան

Գագիկ Ղազարյան

Նոյեմբեր 1-5

Նախագիծ

Բանավոր քննարկում

  1. Ինչպե՞ս կարելի է որոշել` շարժվո՞ւմ է մարմինը, թե՞ ոչ:
  2. Ի՞նչն են անվանում մեխանիկական շարժում:
  3. Ներկայացրե՛ք մեխանիկական շարժման օրինակներ:
  4. Ի՞նչ բանաձեւով է որոշվում մարմնի շարժման արագությունը:
  5. Լրացրե՛ք բաց թողնված թվերը.
    1 մ/վ = _ կմ/ժ 72 կմ/ժ = _ սմ/վ:

Մանկավարժական ճամբար

Այս աշնանային ճամբարի ընթացքում, սովորողների հետ միասին իրականացրեցինք «Շրջակա միջավայրի խնամք» շուրջտարյա նախագիծը:Ներկեցինք, վերանորոգեցինք Միջին դպրոցի պահարանները:Ճամբարային գործունեության մասին պատմող տեսանյութը տես այստեղ՝